ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները՝ 2020 թվականի մարտի 17-ի ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տանող ավտոճանապարհներին տեղակայված սահմանային հսկիչ կետերում իրականացնում են Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ: