Artsakhpress

Հասարակական

Հավաքագրված կամավորները կընդգրկվեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում

Արցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հավաքագրում է կամավորների:

Հավաքագրված կամավորները կընդգրկվեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում

Հավաքագրված կամավորները կընդգրկվեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՄԵՀԶ փոխնախարար Գայանե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Արցախի բոլոր շրջկենտրոններից և մայրաքաղաք Ստեփանակերտից առայժմ գրանցվել են շուրջ 45 կամավորներ, սակայն, ըստ անհրաժեշտության, այդ թիվը կրկնապատկվելու է:
«Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարությամբ՝ առայժմ միայն կամավորների հավաքագրում է իրականացվում: Միայնակ, ծեր և հիվանդ անձանց խնամելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից նրանք կներգրավվեն աշխատանքներում: Բացի դրանից, հնարավոր է նաև նրանց ընդգրկենք այլ գործողություններում՝ ըստ անհրաժեշտության»,- նշել է Գ. Գրիգորյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search