Artsakhpress

Սպորտ

Յանա Եգորյանը հայտարարել է մեծ սպորտից հեռանալու մտադրության մասին

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանն իր կարծիքն է հայտնել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ:

Յանա Եգորյանը հայտարարել է մեծ սպորտից հեռանալու մտադրության մասին

Յանա Եգորյանը հայտարարել է մեծ սպորտից հեռանալու մտադրության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իհարկե, Օլիմպիական խաղերը հետաձգելը ճիշտ որոշում էր: Հիվանդությունը տարածվել է ամբողջ աշխարհում և ամեն օր վարակակիրների ու մահերի թիվը ավելանում է: Այս պայմաններում Օլիմպիական խաղերի անցկացումը միայն կբարդացներ իրավիճակը, հայտնում է News.am-ը:
Մարզական տեսանկյունից ինձ համար շատ ցավալի է խաղերի հետաձգումը: Ես մտադիր էի Օլիմպիական խաղերից հետո հեռանալ մեծ սպորտից և Տոկիո-2020-ի խաղերն ինձ համար պետք է վերջինը լինեին»,- Եգորյանի խոսքը փոխանցում է Russia Today-ը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Search