Artsakhpress

Հասարակական

Մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացը կկազմակերպվի առցանց եղանակով. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այսօր կայացած առցանց ասուլիսի ընթացքում անդրադարձել է մայր բուհում ուսումնական գործընթացի հեռավար կազմակերպման եղանակին:

Մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացը կկազմակերպվի առցանց եղանակով. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացը կկազմակերպվի առցանց եղանակով. Արմեն Սարգսյան (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ, հաշվի առնելով, որ, ԱՀ կառավարության մարտի 19-ի որոշմամբ, հանրապետությունում դադարեցվել է ուսումնական գործընթացը, ԱրՊՀ ռեկտորատի նիստում մշակվել է ուսումնական գործընթացի կազմակերպման նոր պայմաններ սահմանելու մասին պլան, որը քննարկվել է ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի և կրթության գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, որից հետո ներկայացվել է գիտխորհրդի հաստատմանը:
 
Ա. Սարգսյանի խոսքով՝ գիտխորհրդի ընթացիկ տարվա մարտի 23-ի նիստի որոշմամբ՝ սահմանվել է, որ մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը համալսարանն անցնում է առցանց ուսումնառության եղանակի՝ ըստ գործող դասացուցակի:
 
«Բոլոր դասախոսները պարտադիր կերպով էլեկտրոնային տարբերակով ուսանողներին պետք է ուղարկեն երկրորդ կիսամյակի դասընթացների առարկայական նկարագրերը, հարցաշարերը, թեմաները և դասախոսությունները: Երկրորդ կիսամյակի ուսումնաշրջանառությունը երկարաձգվել է մինչև հունիսի 15-ը: Նշեմ նաև, որ առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին, երկրորդ և երորրդ կուրսերի ու մագիստրատուրա համակարգի առաջին կուրսի բոլոր ընթացիկ ստուգումներն առայժմ չեղարկվում են և անց են կացվելու հունիսի 15-30-ը: Իսկ առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական խմբերի ստուգումները և լուծարքները կանցկացվեն մայիսի 4-11-ը»,- մանրամասնել է ԱրՊՀ ռեկտորը:
 
Նա տեղեկացրել է, որ, գիտխորհրդի որոշմամբ, առկա ուսուցման համակարգի կուրսային և ավարտական աշխատանքների հանձնումը ու մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը նախատեսված է կազմակերպել մայիսի 14-20-ը, իսկ ամփոփիչ ատեստավորմամբ քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը՝ մայիսի 25-29-ը: Բոլոր փորձուսուցումները կկազմակերպվեն պարապմունքները վերսկսվելուց հետո: Գործընթացի վերահսկման համար ստեղծվել են հանձնաժողովներ՝ բանասիրական, մանկավարժության և սպորտի ու իրավագիտության ֆակուլտետների գծով:
Ա. Սարգսյանը հայտնել է, որ քննություններն առցանց ռեժիմով կկազմակերպվեն միայն այն պարագայում, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի ընթացքում հնարավոր չէ պարապմունքները վերսկսել մինչև հունիսի 15-ը:
«Ուսանողներին հորդորում ենք հետևել ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող ցուցումներին, իսկ տեղեկատվություն ստանալ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստեղծված տեղեկատվական շտաբից: Համոզված եմ՝ կձեռնարկվեն բոլոր քայլերը, որպեսզի ուսումնական տարին ավարտենք պատշաճ մակարդակով»,- ավելացրել է Ա. Սարգսյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search