Artsakhpress

Միջազգային

Ինչպե՞ս է կորոնավիրուսը Ուհանից տարածվել ողջ աշխարհում․ NYT պատկերապատումը

Ինչպե՞ս է կորոնավիրուսը Ուհանից տարածվել ողջ աշխարհում:

Ինչպե՞ս է կորոնավիրուսը Ուհանից տարածվել ողջ աշխարհում․ NYT պատկերապատումը

Ինչպե՞ս է կորոնավիրուսը Ուհանից տարածվել ողջ աշխարհում․ NYT պատկերապատումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հեղինակավոր NY Times պարբերականն ուսումնասիրել է կորոնավիրուսի տարածման պատմությունը և ներկայացրել, թե ինչպես է վիրուսը դուրս եկել Չինաստանից, սփռվել ամբողջ աշխարհում։ Ամեն ինչ սկսվել է Ուհանից՝ Հուբեյ նահանգի կենտրոնից։

Պարբերականը պարզել է, որ առաջին մի քանի տասնյակ դեպքերը ունեցել են մեկ աղբյուր, և վարակակիրները ապրել են քաղաքի շուկայի մոտ։ Սակայն հետո այդ վարակակիրները կորոնավիրուսը փոխանցել են այլ ուհանցիների:

Իսկ երբ 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում վարակի տարածումը թափ է ստացել, համընկել է տոնական օրերի հետ, երբ բազմաթիվ չինացիներ որոշել Ուհանից վերադառնալ իրենց հայրենի քաղաքներ։ Դրանից հետո, չնայած Ուհանում հաստատված խիստ սահմանափակող միջոցներին, վարակը սկսել է տարածվել ամբողջ Չինաստանում, քանի որ Ուհանը նաև տրանսպորտային լուրջ հանգույց է երկրի կենտրոնում։

 

Այդ ընթացքում Ուհանից մոտ 175 հազար մարդ է դուրս եկել ու գնացել տարբեր ուղղություններով։ Նրանց մի մասը սկսել է վարակը տարածել հայրենի քաղաքներում, մի մասն էլ ավելի հեռուն է գնացել՝ դեպի արտասահման։ Ու երբ Ուհանն արդեն փակ էր ելումուտի համար, վարակի լոկալ օջախներ արդեն իսկ ձևավորվել էին և՛ Չինաստանի տարբեր քաղաքներում, և՛ այլ երկրներում։

Հենց այդ ժամանակ էլ ձևավորվեցին Իրանի, Հյուսիսային Իտալիայի և Հարավային Կորեայի վարակային օջախները, որոնք հետագայում էլ ավելի մեծացան։ Այդ օջախներն էլ իրենց հերթին աղբյուր դարձան այլ երկրներում վարակի տարածման համար։

Այս ամենի հետևանքով, այսօրվա տվյալներով, վարակակիրների ընդհանուր թիվը անցել է 400 հազարը։ Նրանցից գրեթե 300 հազարը ակտիվ վարակակիր է:

Ընդ որում՝ ներկայումս Չինաստանում ակտիվ վարակակիրների թիվը բավական փոքր է՝ նախկինի համեմատությամբ։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search