Artsakhpress

Սպորտ

Հավակնորդների մրցաշար. Նեպոմնյաշին առաջին պարտությունն է կրել ու կորցրել միանձնյա առաջատարի դիրքը

Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշին առաջին պարտությունն է կրել Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում:

Հավակնորդների մրցաշար. Նեպոմնյաշին առաջին պարտությունն է կրել ու կորցրել միանձնյա առաջատարի դիրքը

Հավակնորդների մրցաշար. Նեպոմնյաշին առաջին պարտությունն է կրել ու կորցրել միանձնյա առաջատարի դիրքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 7-րդ տուրի խաղում նա սև խաղաքարերով պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Պարտիան ավարտվել է արդեն 42-րդ քայլում, փոխանցում է armsport-ը:
Զուգահեռաբար ընթացող խաղում ոչ-ոքի է գրանցվել. Ալեքսանդր Գրիշչուկն ու Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրին չեն կարողացել վճռել հաղթողին: Ռուս գրոսմայստերը 7-րդ խաղում 7-րդ ոչ-ոքին է գրանցել:
Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի և ռուս Կիրիլ Ալեքսեենկոյի միջև պարտիան ևս ոչ-ոքի է ավարտվել:
7 տուրից հետո Նեպոմնյաշին, որի ակտիվում 4,5 միավոր կա, մրցաշարի առաջատարությունը կիսում է Վաշյե-Լագրավի հետ:
8 գրոսմայստերների մասնակցությամբ հավակնորդների մրցաշարը կտևի մինչև ապրիլի 3-ը: Մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Լևոն Ղուլյանը նշանակվել է Արցախի ՏՏ կենտրոնի տնօրեն

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի ևս մեկ բնակչի մոտ

Հակառակորդի  ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Search