Մարտի 26-ի առավոտյան ներկայիս Թուրքիայի Վան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։
Վանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան 08։39-ին՝ ընդերքի 5 կմ խորության վրա, փոխանցում է ermenihaber-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բաշքալե շրջանում։ Ցնցումների ուժգնությունը գնահատվել է 4․7 մագնիտուդ։ Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։