G-7-ին չի հաջողվել համաձայնեցնել հայտարարություն, քանի որ ԱՄՆ-ը պնդել է կորոնավիրուսի բռնկումն անվանել «Ուհան վիրուս»
G-7 երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության գալ համատեղ հայտարարության շուրջ չորեքշաբթի օրն այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը պնդել է, որ կորոնավիրուսի բռնկումը պետք է անվանվի «Ուհան վիրուս։
G-7-ին չի հաջողվել համաձայնեցնել հայտարարություն, քանի որ ԱՄՆ-ը պնդել է կորոնավիրուսի բռնկումն անվանել «Ուհան վիրուս»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ ասել են G-7 երկրների երեք պաշտոնյաներ:
Պաշտոնյաներն ասել են, որ Մեծ յոթնյակի մյուս երկրները մերժել են այդ տերմինը, քանի որ նրանք դա դիտում էին որպես անտեղի բաժանարար այն ժամանակ, երբ միջազգային համագործակցությունը պահանջում է դանդաղեցնել գլոբալ համաճարակը և զբաղվել բժշկական պարագաների սղությամբ։
Պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել է այս տերմինի օգտագործման քննադատությունը, ասելով, որ կարևոր է նշել, որ վիրուսը եկել է չինական Ուհան քաղաքից, և որ Չինաստանի կառավարությունը հատուկ պատասխանատվություն ուներ՝ աշխարհին նախազգուշացնելու դրա վտանգների մասին:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ են տալիս զերծ մնալ նոր կորոնավիրուսին աշխարհագրական ծագմամբ վերաբերվելուց, քանի որ տերմինները նպաստում են խտրականության աճին և ասիացի ամերիկացիների նկատմամբ բռնություններին։