Artsakhpress

Հասարակական

Կորոնավիրուսով վարակվածների թվում կան դպրոցահասակ երեխաներ. բոլորի ինքնազգացողությունը լավ է

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում կան դպրոցահասակ երեխաներ, բոլորն իրենց լավ են զգում:

Կորոնավիրուսով վարակվածների թվում կան դպրոցահասակ երեխաներ. բոլորի ինքնազգացողությունը լավ է

Կորոնավիրուսով վարակվածների թվում կան դպրոցահասակ երեխաներ. բոլորի ինքնազգացողությունը լավ է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակվածների թվում կա երկու ամսական երեխա:


«Երկու ամսական երեխա հաստատ չունենք, դպրոցահասակ երեխաներ կան, սակայն նրանք հիմա իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ»,-ասաց Թորոսյանը:


Նա նկատեց` աշխարհում մոտ 500 հազարի է հասնում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ակայն երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում կամ գիտական հոդված չկա: Թորոսյանը վստահեցրեց` նույնը տեսնում է մեր երկրում:


Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա երեխաների շրջանում մի խումբ, որը ռիսկային խմբից դուրս է` նախարարն ասաց, երբ նշում են որևէ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, նկատի ունեն այդ տարիքային խմբի առողջ երեխաներին: «Եթե կա իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ արհեստականորեն իմունոդեֆիցիտ են առաջացնում, նա ավտոմատ դառնում է ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության, այդ թվում՝ այս հիվանդության համար»,-ասաց նախարարն ու նշեց` պետք է հավելյալ ջանքեր գործադրեն օրինակ քիմիոթերապիա ստացող երեխաներին պաշտպանելու առավել, քան պրակտիկ առողջ երեխաներին:


ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:


Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Սամվել Ավանեսյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Search