Artsakhpress

Հասարակական

Մեր նպատակը քաղաքացիների համար պատշաճ տեղեկատվական ապահովում իրականացնելն է. Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ծավալուն աշխատանքները լուսաբանելու, ինչպես նաև Արցախի ողջ տարածքում իրականացվող աշխատանքները պատշաճ ձևով ներկայացնելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու հանձնաժողովի ներքո գործող տեղեկատվական շտաբ:

Մեր նպատակը քաղաքացիների համար պատշաճ տեղեկատվական ապահովում իրականացնելն է. Տիգրան Աբրահամյան

Մեր նպատակը քաղաքացիների համար պատշաճ տեղեկատվական ապահովում իրականացնելն է. Տիգրան Աբրահամյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Նախագահի խորհրդական, տեղեկատվական շտաբի աշխատանքները համակարգող Տիգրան Աբրահամյանը և ավելացրել, որ ներկայումս շտաբի աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:
«Մեր նպատակն է ժամանակին, օբյեկտիվ, օպերատիվ տեղեկատվության փոխանցումը մեր հանրությանը: Կեղծ տեղեկատվության դեմ պայքարի առաջնային սկզբունքը պաշտոնական տեղեկատվության օպերատիվ ապահովումն է, ինչը և մենք փորձում ենք իրականացնել: Առհասարակ, կեղծ տեղեկատվության իմաստով, երկու խումբ կարելի է առաանձնացնել: Առաջինը՝ արտաքին տեղեկատվական ռիսկերն են՝ առաջին հերթին կապված ադրբեջանական «տեղեկատվական դիվերսիաներ»-ի հետ: Երկրորդ խումբը՝ ներքին տեղեկատվական ռիսկերն են, որոնք առավելապես արտահայտվում են տարբեր անձանց անզգույշ, չկշռադատված վարքագծով, ինչը կարող է արտահայտվել հատկապես սոցցանցերում հայտնվող չստուգված, նաև ակնհայտ կեղծ տեղեկատվության արտահայտմամբ: Տեղեկատվական շտաբը մեր քաղաքացիներին ապահովել ու ապահովելու է իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ, այնպես որ հորդորս է՝ հետել պաշտոնական լրահոսին»,- մանրամասնել է Տ. Աբրահամյանը: 
Մեր զրուցակիցը նշել է, որ տեղեկատվական շտաբը օրվա ընթացքում բավականին զանգեր է ստանում, մի մասը՝ գործընկեր ԶԼՄ-ներից, մյուս կողմից՝ զուտ տեղեկատվական բնույթի հարցերով ու առաջարկներով շտաբ են դիմում տարբեր քաղաքացիներ:
Տ. Աբրահամյանի խոսքով՝ հավաքագրվող տեղեկատվությունը մշակվում է և փորձում են օպերատիվ կերպով պատասխանել ԶԼՄ-ների հարցադրումներին, ինչպես նաև քաղաքացիների բարձրացված հարցերը ներկայացնել օպերատիվ շտաբին, ըստ անհրաժեշտության՝ ուղիղ ձևով փոխանցելով այն գերատեսչություններին, որոնց տիրույթում է դրա արձագանքը:
«Մեծ թիվ են կազմում նաև այն զանգերը, որոնք գործառութային առումով մեզ չեն վերաբերվում: Պայքարը վարակի տարածման դեմ առավել արդյունավետ կլինի, եթե դրանում ներգրավվեն մեր հասարակության բոլոր շերտերը՝ յուրաքանչյուրն իր մասով, մի մասը կամավորական սկբունքներով՝ տարբեր աշխատանքների ներգրավվելով, մի մասը ֆինանսական (համապատասխան հաշիվներ են բացված), ինչու չէ՝ մի մասն էլ մեկուսացման կամ ինքնամեկուսացման սկզբունքի շրջանակներում: Այս պայքարը քաղաքական, աշխարհաքաղաքական սահմաններ չի ճանաչում և մեր քաղաքացիներ անհրաժեշտ ծառայությունների մատուցման ճանապարհին պետք է համախմբենք մեր բոլոր ուժերն ու ռեսուրսները»,- ընդգծել է Տ. Աբրահամյանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search