Artsakhpress

Քաղաքական

Մեզ կհաջողվի քաղաքական գործընթացները հասցնել ավարտին. Աշոտ Ղուլյան

Այս օրերին մենք հանճախակի ենք անդրադառնում Նոր կորոնավիրուսի տարածմանը, և հենց այդ նպատակով ԱՀ նախագահը կազմակերպել է հանդիպում երեք կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներկայիս իշխանության հետ կիսում են այդ պատասխանատվությունը:

Մեզ կհաջողվի քաղաքական գործընթացները հասցնել ավարտին. Աշոտ Ղուլյան

Մեզ   կհաջողվի    քաղաքական  գործընթացները   հասցնել  ավարտին. Աշոտ  Ղուլյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների անդամների հետ հանդիպումից հետո  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով՝ գտնվելով նախընտրական քարոզարշավի փուլում՝ ամեն ինչ իրականացվում է, որպեսզի բնակչությունը հնարավորինս զերծ մնա բոլոր բացասական զարգացումներից:

«Հանդիպմանը քաղաքական ուժերի կողմից տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, թե առաջիկա օրերին ինչպիսին կարող է լինել մեր քաղաքական գործընթացների շարունակությունը: Մենք եկանք այն համաձայնության, որ վաղվանից առավելագույն չափով պետք է կրճատել կամ դադարեցնել հանրության հետ հանդիպումները, և ամեն ինչ տեղափոխել մեդիահարթակ՝ այդ կերպ իրականացնելով քարոզարշավը: Օրենսդրական կարգավորումների մասով ունենք բոլոր հնարավոր միջոցները՝ ավելի մեծ պաշտպանություն առաջարկելու բնակչությանը: Լիահույս եմ, որ ԱՀ-ում զարգացումները կլինեն այնպես, որ չենք ունենա մեծածավալ սպառնալիք, և մեզ կհաջողվի քաղաքական գործընթացները հասցնել ավարտին»,-մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search