Artsakhpress

Քաղաքական

Իրավական կարգավորումները դեպի արտակարգ դրություն տանող նախադրյալներ չկան. Դավիթ Իշխանյան

Մենք ամենօրյա կապի մեջ ենք ԱՀ առողջապահության նախարարի հետ՝ Նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու առումով:

Իրավական կարգավորումները դեպի արտակարգ դրություն տանող նախադրյալներ չկան. Դավիթ Իշխանյան

Իրավական        կարգավորումները     դեպի   արտակարգ  դրություն  տանող   նախադրյալներ  չկան. Դավիթ  Իշխանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների անդամների հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է  «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկումները հուսադրող էին ոչ միայն իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու առումով, այլև իրավական դաշտում ունեցած հնարավորությունների և կանխարգելիչ միջոցառումների անցակցման ուղղությամբ:

«Մենք ներկայումս չունենք այն նախադրյալները, որ իրավական կարգավորումները տանենք դեպի արտակարգ դրություն: Իհարկե, մենք հաշվարկել ենք բոլոր քայլերը, և, կարծում եմ, այն մոտեցումները, որոնք տեղեկատվական դաշտում փորձում են ուղղորդումներ մտցնել և բնակչության շրջանում խուճապային տրամադրություն ստեղծել, անհիմն են: Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ մեզնից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է իր պատասխանատվության չափաբաժինը: Պետք է քաղաքական համակարգում՝ կուսակցությունների, իշխանության և հասարակական դաշտի միջև, լինի երկխոսություն: Բոլոր այն փաստերը, որոնք ներկայացվեցին հանդիպմանը, հուսադրող են: Վստահ ենք, որ գործադիրը բավարար պայմաններ կստեղծի համապետական ընտրություններն անցկացնելու համար»,-մասնավորապես ասել է Դ. Իշխանյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Search