Artsakhpress

Հասարակական

Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը դուրս բերելու արարողությունը կանցկացվի դռնփակ

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին՝ մարտի 28-ին, Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջի դուրս բերման արարողությունը կանցկացվի դռնփակ։

Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը դուրս բերելու արարողությունը կանցկացվի դռնփակ

Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը դուրս բերելու արարողությունը կանցկացվի դռնփակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
«Այս որոշումը կայացվել է Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար անցկացվող եպիսկոպոսների ժողովներից մեկի ժամանակ, որտեղ քննարկվել է Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց»,- նշել է Տեր Վահրամը:
Նա նշել է, որ եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։
«Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփյուռքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենը։
Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի է ունեցել համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես է եկել ժողովրդին ուղղված կոչով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search