Artsakhpress

Քաղաքական

«Արցախում ընտրությունների հետաձգելը կամ չեղարկելը հղի է բացասական հետևանքներով». Թևան Պողոսյան

Կորոնավիրուսի տարածման և դրա կանխարգելման միջոցառումների համատեքստում Արցախում և ՀՀ-ում ակտիվացել են մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները չեղարկելու խոսակցություններն ու հորդորները` նշելով համաճարակային անվտանգության և ընտրությունների արդյունքների միջազգային ճանաչելիության հետ կապված խնդիրները:

«Արցախում ընտրությունների հետաձգելը կամ չեղարկելը հղի է բացասական հետևանքներով». Թևան Պողոսյան

«Արցախում ընտրությունների հետաձգելը կամ չեղարկելը հղի է բացասական հետևանքներով». Թևան Պողոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունները ոչ թե միջազգային դիտորդների համար են արվում, այլ` Արցախի ժողովրդի, եթե անգամ որոշակի քանակի դիտորդներ էլ լինեն:
«Գիտեի, որ մոտ 200-ից ավելի մարդ պիտի գար, բայց ներկա իրավիճակները հասկանալով՝ մեկ է, դու քո կյանքը պիտի ապրես: Եթե անգամ մի 20 հոգի էլ գա, միևնույն է` ընտրությունները միշտ արվում են մեզ համար, մենք պիտի ընտրենք մեր սեփական իշխանությունը, արցախցին է ընտրելու իր իշխանությունը, ընտրություններն իր համար են, ոչ թե՝ միջազգային դիտորդների: Այսօր մենք պետք է մտածենք ոչ թե հետաձգելու մասին, որովհետև դրա ժամկետն անհասկանալի է, օրինակ, ԱՄՆ-ի հաշվարկներով՝ վիրուսի հետ կապված վիճակը կտևի 18 ամիս, հիմա մենք որքա՞ն ենք հետաձգելու` 2 տարի՞, 1.5 տարի՞, 1 ամի՞ս: Ո՞վ է որոշելու, թե մեկ ամիս հետո ինչ է լինելու: Այլ հարց է, որ այսօր ավելի շատ պետք է կենտրոնանալ` ինչպես այդ օրը պահպանել համաճարակային անվտանգությունը, ինչպես անել, որ կարգապահությունն ընտրության օրը լինի այն մակարդակի, որ որևէ մի ձևով թույլ չտրվի, ինչպես մինչ այսօր թույլ չի տրվել վիրուսի թափանցում:
Բացի այս, պետք է մտածել` ինչ մեխանիզմներ կիրառել, որ հանրության համար արդյունքները լինեն վստահելի, որովհետև եթե արցախցիները վստահում են իրենց քվեին, որևէ միջազգային դիտորդի ասածի խնդիր չկա: Եթե դիտարկենք նախկին ընտրությունների դեպքերը. գալիս էին միջազգային դիտորդներ, հայտարարություններ էին արվում, բայց դրանից հետո տարբեր երկրներ, միջազգային կառույցներ, համանախագահներն ասում էին, թե չեն ճանաչում ընտրությունները: Հիմա ո՞վ է ասել, որ նմանատիպ բան չենք լսելու Վրաստանից, Ուկրաինայից, կամ հենց նույն համանախագահներից, եթե նույնիսկ միջազգային դիտորդները լինեն: Այս խնդիրը պիտի գիտակցենք: Այո, շատ լավ և ֆանտաստիկ կլիներ, եթե 200 միջազգային դիտորդ լիներ, նույնիսկ` Եվրոպայի խորհուրդը կամ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացուցիչներ ուղարկեին, բայց այս պայմաններից ելնելով՝ պետք է հասկանանք` մի խնդիր է՝ իրենց ներկայությամբ գնահատականը, մեկ այլ խնդիր` սեփական իշխանությունը ձևավորելը:
Եվ համեմատությունը ՀՀ-ի հետ անընդունելի է, քանի որ այստեղ ընդամենը հանրաքվե պիտի լիներ` Սահմանադրության մեջ մի նախադասության կամ ստորակետի փոփոխության համար, իսկ Արցախում իշխանության 2 ճյուղ պիտի ձևավորվի, մենք գիտակցո՞ւմ ենք սրա տարբերությունը: Երկրորդ` կրկնում եմ, որ ժամանակի երկարաձգման հետ կապված անորոշության կա: Հետաձգումն իր հետևանքներն է ունենալու` սկսած ներհասարակական խնդրից, քանի որ այսօր էլ թեժացած է վիճակը, մարդիկ սպասումների մեջ են, քարոզարշավները եղել են, հանրությունն էլ, ցավոք սրտի, տարբեր մասերի է բաժանված: Եթե այս բաժանված վիճակը մի քանի ամիս ձգվի, հետո ի՞նչ է լինելու, դրա հետևանքները հաշվարկե՞լ ենք»,- նշեց Պողոսյանը` շեշտելով, որ ռեսուրսները և էներգիան ոչ թե պետք է ուղղել ընտրությունների չեղարկման կոչեր անելուն` քաղաքական իմաստով, այլ, թե ինչ գործողություններ, լուծումներ իրականացնենք, որ ընտրությունների օրն ապահովվի հիգիենայի և համաճարակային անվտանգության բարձր մակարդակ:
Ըստ Թևան Պողոսյանի` Արցախի բնակչությունը մոտ 150.000 է: Երևանում, որի մի հատվածն արդեն իսկ այդքան բնակչություն ունի, ինչ է` չե՞նք ապահովում այդ անվտանգությունը` դիմակներ, ախտահանիչ նյութեր, ձեռքերը ճիշտ լվանալու հորդորներ, և այլն:
«Հայաստանը` որպես Արցախի անվտանգության երաշխավոր, կարող է 150.000 հազար գրիչ, դիմակ, ձեռնոց, ալկոգել ուղարկի, որ ամեն մի ընտրող իր գրիչով մտնի քվեարկության: Կամ՝ մտածվի, թե թղթերի սպասարկումն ինչպես արվի, որ անվտանգ լինի: Չմոռանանք, որ Արցախում հասարակությունը շատ կարգապահ է, քանի որ անցել է պատերազմով, ուստի իր մոտ անվտանգային ընկալումները շատ ճիշտ են: Ըստ այդմ` դժվար չի լինի, եթե կոչով դիմեն և ասեն` ներս չմտնեք, եթե ընտրատեղամասին մոտենալիս ներսում 5 հոգուց ավելի մարդ կտեսնեք, կամ 10 մետր հեռավորություն պահեք: Գիտեմ, որ սա անպայման արվելու է, քանի որ իրենք կարգապահ են, կուտակումներից խուսափելու մեխանիզմներ կարելի է իրականացնել: Բայց սրան զուգահեռ՝ պիտի մտածել` ինչպես անել, որ ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն. ամեն ինչ ձայնագրվի, տեսաձայնագրման մեխանիզմներ լինեն, որ ինչ-որ չափով դիտորդական առաքելություններ հնարավոր լինի ինտերնետով իրականացնել»,- ընդգծեց մեր զրուցակիցը` հավելելով, որ սրանք Արցախի իշխանությունները պիտի անեն, իսկ  ՀՀ-ն կարող է նպաստել արդյունքների ճանաչմանը:
«Բակո Սահակյանը և իր թիմը պիտի կարողանան ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, իսկ ՀՀ-ն էլ առավելագույն նպաստի, որ որևէ արցախցու մոտ կասկած չլինի իր տված քվեի ապահովության առումով: Ընտրությունները հետաձգելը կամ չեղարկելը հղի է շատ ավելի բացասական հետևանքներով, քան, եթե դրանք տեղի ունենան` համաճարակային անվտանգության կանոնների և արդյունքների հանդեպ վստահության ապահովմամբ: Սրանով կձևավորենք Արցախի նոր իշխանություն, և Արցախը կընթանա իր հերթական զարգացման փուլով»,- ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:
Մեր դիտարկմանը, որ հետաձգման կողմնակիցները հաշվի են առնում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հանգամանքը համաճարակային բարդ իրավիճակում, Թևան Պողոսյանը նշեց, որ այս դեպքում 14 թեկնածուի փոխարեն՝ ունենալու ենք 2 թեկնածու, երկրորդ` բնակիչների հետ բաց և փակ տարածքներում հանդիպումների փուլն անցել է, և համապատասխան թեկնածուները կարող են օգտվել սոցցանցային կամ ԶԼՄ-ով տրամադրվող քարոզչական հարթակից:  Ավելին, խորհրդարանն արդեն իսկ ձևավորված է լինելու, և այստեղ երկրորդ փուլի խնդիր չկա:
«Այնպես որ, մեխանիզմներ կան, ես հասկանում եմ, որ քաղաքական իմաստով կարելի է ասել, թե պիտի հետաձգվի, որովհետև ինչ-որ թեկնածուներ իրենց հաշվարկներն ունեն. մեկը գուցե հասկանում է, որ իր մոտ տոկոսներն այնքան էլ լավը չեն, ուստի ինչո՞ւ այսպիսի կոչ չանեմ»,- ակնարկեց Պողոսյանը:
Մեր հիշեցմանը, որ արտակարգ դրություն Արցախի նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանն է պահանջում, Թևան Պողոսյանն ակնարկեց, որ գուցե Բալասանյանը մտածում է, որ իր մոտ կարող է ամեն ինչ ավելի լավ ընթանա, կամ հիմա շատ լավ է ընթանում, և այն զարգացնելու համար պետք է ժամանակ շահել: Միաժամանակ Պողոսյանը նշեց, որ նման կոչեր նաև ՀՀ-ից են արվում` ընդգծելով, որ  պետք է հետևանքները ճիշտ հաշվարկել, և հետո, արտակարգ դրությունը կամ իրավիճակն իրավական երևույթ ու կարգավիճակ է, ինչը հաստատում է օրենսդիր մարմինը:
«Պետք է մանրամասն ամեն ինչն ուսումնասիրել: Ես հասկանում եմ, որ արտակարգ իրավիճակ ասելով՝ իրենց համար ոչ թե իրավական խնդիրն է առաջ գալիս, այլ պրոցեդուրալ հասարակական վարքագծի: Բայց չմոռանանք, որ այն նախևառաջ իրավական կարգավիճակ պիտի ստանա, իսկ իրավական կարգավիճակով Արցախն այսօր ունի ավելի բարձր ռեժիմ` պատերազմական, որտեղ ընտրված են բացառություններն ընտրական ժամանակի և մի քանի գործողությունների տնտեսական դաշտի: Այնպես որ, այս խնդիրներին պետք է ճիշտ անդրադառնանք, ճիշտ հաշվարկներ անենք հետևանքների իմաստով, և եթե ապագայում կան ավելի մեծ վտանգներ և անկանխատեսելի վիճակներ, ապա այսօր ամեն մեկս մեր ներդրումը բերենք բարձր անվտանգության ապահովման և ընտրությունների կայացման համար»,- եզրափակեց Թևան Պողոսյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search