Մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: