Artsakhpress

Միջազգային

Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները

Նախօրեին կայացավ պատմության մեջ G20-ի առաջին գագաթնաժողովը տեսակապի ձեւաչափով։

Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները

Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Նրա մասնակիցները պայմանավորվեցին համաշխարհային տնտեսության մեջ ներդնել 5 տրիլիոն դոլար՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքները հաղթահարելու համար։
Բացի այդ, G20-ի երկրների ղեկավարները հանգեցին ընդհանուր հայտարարի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատկացնելու միջոցներ՝ հիվանդության դեմ պայքարելու համար։ Կազմակերպության լիազորությունները նույնպես պետք է ընդլայնվեն։
Ամփոփիչ հայտարարության մեջ հաղորդվում է G20-ի մասնակիցների հավատարմության մասին՝ «մարդկանց կյանքը փրկելու, նրանց եկամուտների ու աշխատատեղերի համար պայքարելու, ֆինանսական կայունություն պահպանելու համար»։ Այդ նպատակով երկրները պատրաստ են «հանդես գալ միասնական ճակատով կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում»։
Բացի այդ, G20-ի երկրների ղեկավարները միասնական են տրամադրված հաստատված ճգնաժամի պայմաններում հանուն ազատ եւ կայուն միջազգային առեւտրի կոորդինացված գործողությունների հարցում։
«Մենք հաստատում ենք մեր նպատակը՝ ապահովելու ազատ, ազնիվ, ոչ խտրական, թափանցիկ, կանխատեսելի եւ կայուն պայմաններ առեւտրի ու ներդրումների համար եւ բաց պահել մեր շուկաները»,– նշված է հայտարարության մեջ։
Գագաթնաժողովի արդյունքներից մեկը համավարակի դեմ պայքարում ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ միասին համատեղ ջանքերի ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունն է։ G20-ի մասնակիցները Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին խնդրել են տեղեկացնել իրենց պանդեմիայի տնտեսական հետեւանքների մասին, իսկ Աշխատանքի միջազգային կազմակերպությանը՝ հետեւել, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում բնակչության զբաղվածության վրա աշխարհում։
«Քսանյակի» գագաթնաժողովն ի սկզբանե պետք է անցկացվեր Սաուդյան Արաբիայում նոյեմբերին։ Սակայն իրավիճակը, որն աշխարհում առաջացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, համաշխարհային լիդերների սերտ շփման սուր պահանջ է առաջացրել։
Անլուծելի է մնում պետություններին օգնության տրամադրման հարցը, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հասել է գագաթնակետին։ Խոսքն առաջին հերթին Իտալիայի ու Իրանի մասին է, որոնք չեն կարողանում իրենց ուժերով հաղթահարել պանդեմիան։
Գագաթնաժողովում նախագահել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը։ Բացելով նիստը՝ նա հույս է հայտնել, որ երկրներին կհաջողվի համախմբվել այսօրվա դրությամբ գլխավոր խնդրի դեմ։ Մասնավորապես, Սալմանը շեշտել է, որ պատրաստուկի փնտրտուքին միտված ջանքերը պետք է ընդլայնվեն։ Սաուդյան Արաբիայի թագավորը նաեւ վստահ է, որ G20-ի արտակարգ գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ վստահության վերականգնման համար։
«Մեծ քսանյակն» ի վիճակի է միասնաբար հաղթահարել ճգնաժամը, որովհետեւ պանդեմիան փայտ է խրում գլոբալ աճի եւ համաշխարհային զարգացման անիվների արանքը,–նշել է Սալմանը։ – Մեր պարտականությունն է նաեւ օգնություն ցուցաբերել զարգացող երկրներին եւ բարելավել նրանց ենթակառուցվածքները ներկայիս ճգնաժամի հաղթահարման գործում»։
Ընդհանուր առմամբ՝ բոլոր առաջնորդների հայտարարությունները վերաբերել են միջոցառումների մշակմանն ու համակարգմանը՝ համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ սահմանները հատելու վերաբերյալ պատժամիջոցները հանելու այն մարդկանց վրայից, ովքեր նշանակալից դեր կարող են խաղալ պանդեմիայի դեմ պայքարում։ Խոսքը գիտնականների, բժշկական ոլորտի աշխատակիցների ու գործարարների մասին է։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել չեղարկել հարկային տուրքերը եւ ապահովել ազատ ապրանքափոխանակություն՝ համաշխարհային տնտեսությունը խթանելու համար։
«Համավարակը լուրջ հարված է հասցրել գլոբալ արտադրությանն ու պահանջարկին։ Բոլոր երկրները պետք է միասին մակրոքաղաքականություն վարեն, որպեսզի խթան ստեղծեն եւ դադարեցնեն համաշխարհային տնտեսության դանդաղումը,–կարծում է Չինաստանի ղեկավարը։ –Անհրաժեշտ է վարել արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն, ուժեղացնել վերահսկողությունն ու համաձայնեցվածությունը ֆինանսական ոլորտում եւ համատեղ պաշտպանել գլոբալ արտադրական շղթաների կայունությունը»։
Սի Ցզինպինը ավելացրել է նաեւ, որ Պեկինն առավելագույն ջանքեր կգործադրի՝ միջազգային շուկա դեղեր ու առաջին անհրաժեշտության ապրանքներ, հակահամաճարակային միջոցներ առաքելու համար։
Ինչպես եւ սպասվում էր, բարձրացվել է պատժամիջոցային քաղաքականության վերանայման հարցը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել չեղարկել պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որտեղ պահպանվում է ճգնաժամային իրավիճակը։ Ռուսաստանի առաջնորդի կարծիքով՝ պանդեմիան կարող է հանգեցնել ավելի լուրջ հետեւանքների, քան 2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամը։
«Շատ խոսվեց մատակարարման ցանցի ապահովման մասին։ Դա, անկասկած, կարեւոր է։ Սակայն պակաս կարեւոր չէ ճգնաժամի շրջանում ստեղծել այսպես կոչված առեւտրային պատերազմներից ու սանկցիաներից ազատ կանաչ միջանցքներ՝ դեղորայքի, սննդի, սարքավորումների եւ տեխնոլոգիաների փոխադարձ առաքման համար»,–շեշտել է Պուտինը։
Նման իրավիճակ է ծագել, օրինակ, Իրանում։ Այդ երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սանկցիաների պատճառով Թեհրանը չի կարողանում ստանալ լրացուցիչ դեղորայք եւ բժշկական սարքավորումներ։ Իսկ ահա ԱՄՆ-ն հայտարարել է, որ հումանիտար օգնությունը չի ենթարկվում սանկցիայի։
Փորձագետ Իվան Տիմոֆեեւը «Gazeta.ru»-ի հետ զրույցում շեշտել է, որ սահմանափակող միջոցառումները, իրոք, բացասաբար են անդրադառնում պանդեմիայի դեմ պայքարում որոշ երկրների ջանքերի վրա։ Այդ սանկցիաները դժվարացնում են հումանիտար եւ այլ ապրանքների առաքումը, որոնք այս կամ այն կերպ պահանջվում են կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ժամանակակից աշխարհում սանկցիաների գերակշիռ մեծամասնությունն օգտագործվում է միակողմանի կարգով՝ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան քննարկման եւ հաստատման։
«Ցավոք, այդ կոչը դժվար թե արձագանք ունենա ԱՄՆ-ից, որը սանկցիաների գլխավոր նախաձեռնողներից մեկն է,–նշել է փորձագետը։–Վաշինգտոնում կասեն, որ դա հնարավոր չէ»։
Պատրաստեց Իշխան Քիշմիրյանը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search