Artsakhpress

Քաղաքական

Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ:

Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ

Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այսօր ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հրապարակել ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:
Անընդունելի համարելով նմանատիպ դեպքերը՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել տվյալ հրապարակման հիման վրա, որի շրջանակներում պարզաբանումներ են պահանջվելու պետական լիազոր, ներառյալ՝ իրավապահ մարմիններից:
Պաշտպան Արտակ Բեգլարյանը այդ հրապարակման վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանի հետ՝ ընդգծելով, որ դատախազությունը պետք է պատշաճ ու օպերատիվ կերպով ընթացքավորի տվյալ հաղորդումը, ստուգի բոլոր հանգամանքները և դրանց հիման վրա որոշի հետագա իրավական գործընթացները: Պաշտպանը ողջունում է, որ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից արդեն ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգումներ կատարելու հանձնարարություն:
Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ պահանջում է բոլոր հանրային ծառայողներից ընտրական գործընթացներում առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ և պաշտոնական լիազորություններն իրականացնելիս հետևել հանրային ծառայության հիմնական սկզբունքներին, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությանը, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությանը, անկողմնակալությանը և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքին:
Պաշտպանը միևնույն ժամանակ կարևորում է, որ ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր անձինք և ուժերը առավելագույնս համագործակցեն պատկան մարմինների հետ և ներկայացնեն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ, որպեսզի հնարավոր լինի համապատասխան վարույթի շրջանակներում պարզել բոլոր հանգամանքները և տալ սպառիչ իրավական գնահատական»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search