Artsakhpress

Միջազգային

Ավելի քան 58 մլն իրանցի անցել է նոր տիպի կորոնավիրուսի հետազոտություն․ Tasnim

Ավելի քան 58 մլն իրանցի անցել է նոր տիպի կորոնավիրուսի հետազոտություն լայնամասշտաբ ծրագրի շրջանակում, որն ուղղված է ԻԻՀ-ում COVID-19-ի տարածումը կանխելուն, հայտարարել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ մայոր Մուհամադ Հուսեյն Բաքերին:

Ավելի քան 58 մլն իրանցի անցել է նոր տիպի կորոնավիրուսի հետազոտություն․ Tasnim

Ավելի քան 58 մլն իրանցի անցել է նոր տիպի կորոնավիրուսի հետազոտություն․ Tasnim
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Tasnim-ը։
Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կորոնավիրուսի հետազոտություն կանցնեն երկրի մնացած բնակիչները։
Նշենք, որ երկրի Զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ քայլեր կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Բաքերին նշել է, որ ամբողջ երկրում կնախապատրաստվեն ավելի քան 4 000 հիվանդանոցային մահճակալներ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։
Ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալների՝ շաբաթ օրվա դրությամբ երկրում հաստավել է կորոնավիրուս 35 408 մարդու մոտ, ընդ որում՝ COVID-19-ի առաջացրած բարդությունների հետեւանքով մահացել է 2 517 մարդ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search