Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի օդանավակայանում բռնկվել և թռիչքուղու վրա է ընկել Lion Air ավիաընկերության ինքնաթիռը, որի մեջ գտնվել է ութ մարդ:
Մանիլայում ինքնաթիռը վթարի է ենթարկվել. 8 մարդ է զոհվել. Տեսանյութ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Manila Bulletin պորտալը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է անձնակազմի չորս անդամ, բժիշկ, բուժքույր, ինչպես նաև՝ Կանադայի քաղաքացի և նրա ուղեկցորդը Միացյալ Նահանգներից:
Ինքնաթիռը ուղևորվում էր Տոկիոյի միջազգային օդանավակայան:
Ականատեսների վկայությամբ՝ օդանավը բռնկվել է օդ բարձրանալու ժամանակ: