Artsakhpress

Քաղաքական

Առաջին անգամ միջազգային դիտորդները և ԶԼՄ-ները ներկա չեն գտնվի Արցախի ընտրություններին. ԿԸՀ նախագահ (Տեսանյութ)

Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Առաջին անգամ միջազգային դիտորդները և ԶԼՄ-ները ներկա չեն գտնվի Արցախի ընտրություններին. ԿԸՀ նախագահ (Տեսանյութ)

Առաջին անգամ միջազգային դիտորդները և ԶԼՄ-ները ներկա չեն գտնվի Արցախի ընտրություններին. 	ԿԸՀ նախագահ (Տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման սպառնալիքից ելնելով՝ ԿԸՀ նախագահի ասուլիսը հեռարձակվել է առցանց:
Իր խոսքում Սրբուհի Արզումանյանն ասել է, որ առաջին անգամ Արցախի ընտրական պատմության մեջ անցկացվելիք համաժամանակյա ընտրությունները կկայանան 2017 թ.-ին ընդունված նոր Սահմանադրության հիման վրա: 29 տարվա անկախություն ունեցող հանրապետության համար 15-րդ համապետական նշանակության ընտրական միջոցառումն անց է կացվում 2020 թ.-ի հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԱՀ նոր ընտրական օրենսգրքի հիման վրա: Ընդհանուր առմամբ, սկսած 1991 թ.-ից՝ Արցախում կազմակերպվել են համապետական նշանակության 3 հանրաքվեներ, հանրապետության նախագահի 5 և խորհրդարանական 6 ընտրություններ:
«Տարիների հետ միջազգային հետաքրքրվածությունը մեր երկրի հանդեպ ավելանում է, և եթե 1991 թ. անկախության հանրաքվեին Արցախում ընտրական գործընթացը դիտարկել են 40 դիտորդներ, ապա 2019 թ.-ի սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են 324 դիտորդներ: Այսօր պատկերն այլ է: Ընդգրկուն են ինչպես ընտրություններին մասնակցող թեկնածուների և Ազգային ժողովի համար ընտրական ցուցակ առաջադրած քաղաքական ուժերի թվերը, այնպես էլ մասնակից դիտորդներն ու զանգվածային լրատվամիջոցները: Մասնավորապես՝ ԿԸՀ-ում հավատարմագրվել են 963 դիտորդ և ԶԼՄ-ների 231 ներկայացուցիչներ: Առաջին անգամ է, որ, պայմանավորված որոշակի օբյեկտիվ հանգամանքներով, Արցախում իրենց մասնակցությամբ ընտրությունները պատվելու և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացած 38 երկրներից 140 դիտորդներ և լրատվամիջոցների 40 ներկայացուցիչներ փաստացի հնարավորություն չունեն ներկա գտնվելու այս ընտրական միջոցառմանը: Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում մեր հրավերն ընդունած դիտորդներին ու ԶԼՄ-ներին և փորձելու ենք համապետական ընտրությունների լուսաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ տարբերակով ներկայացնել՝ նրանց մասնակից դարձնելով ընտրական գործընթացին»,- նշել է ԿԸՀ նախագահը:
Ս. Արզումանյանի խոսքով՝ Արցախում ընտրական գործընթացներին ընտրողների մասնակցությունը բավականին բարձր է լինում: Համապետական ընտրությունների պարագայում այդ թիվը կազմում է 65-70 %, իսկ հանրաքվեների դեպքում թիվն ավելի մեծ է:
«Ընտրությունների կազմակերպման տեսանկյունից ընտրական հանձնաժողովների համար կարևորվում է ինչպես միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելը, այնպես էլ այդ ընտրությունների համար հիմք հանդիսացող իրավական դաշտի մշտական կատարելագործումը: 2020 թ.-ին ընդունվեց նոր ընտրական օրենսգիրք, և, դրան համապատասխան, ԿԸՀ-ն մշակել և կյանքի է կոչել գրեթե 6 տասնյակ գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր, որոնք դյուրինացնում են ընտրական գործընթացը»,- ընդգծել է ԿԸՀ նախագահը:
Նորարարությունների մեջ Ս. Արզումանյանն առանձնացրել է ստորագրված ցուցակների հրապարակումը սկանավորված տարբերակով, որոնք տարածքային ընտրական հանձնաժողովներում հասանելի կլինեն առնվազն մինչև ապրիլի 2-ի ժամը 12:00-ն: Ընտրական օրենսդրությամբ նորույթ էր հեռուստաբանավեճի կիրառումը հանրապետության նախագահի թեկնածուների մասնակցությամբ, ինչը կայացել է երեկ և հեռարձակվել Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Հաշվի առնելով 1991 թ.-ից համակարգում կուտակված փորձը և դիտորդների կողմից ներկայացված առաջարկություններն ու եզրակացությունները՝ ընտրական օրենսդրության կատարելագործմանը զուգընթաց՝ վերջին տարիներին բարեփոխումներ են իրականացվել արդի տեխնոլոգիաներ ներդնելու և ընտրական վարչարարության մարմինների որակավորման բարձրացման ուղղություններով:
Առցանց ասուլիսին ԿԸՀ նախագահը պատասխանել է լրագրողների կողմից հնչեցված հարցերին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search