Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի ուժայինները հատուկ օպերացիայի միջոցով սպանել են PKK-ի բարձրաստիճան կին ղեկավարին

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախապատրաստած ու զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության բարձրաստիճան կին ղեկավարներից մեկը՝ Նազիֆե Բիլենը:

Թուրքիայի ուժայինները հատուկ օպերացիայի միջոցով սպանել են PKK-ի բարձրաստիճան կին ղեկավարին

Թուրքիայի ուժայինները հատուկ օպերացիայի միջոցով սպանել են PKK-ի բարձրաստիճան կին ղեկավարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իրաքի Քանդիլ շրջանի մոտակայքում սպանված Բիլենը ՔԲԿ-ի գործողությունները համակարգող «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀԿ) նախագահության 6 ակտիվ անդամներից մեկն է: Հաղորդվում է, որ Բիլենը, որի զինվորական ու քաղաքական ուսումնառությունը ժամանակին ղեկավարել է անձամբ ՔԲԿ-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանը, հանդիսանում է ՔԲԿ-ի կանանց շարժման հիմնադիրներից մեկը, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ երկրի հետախուզական կազմակերպությունն Իրաքում իր գործակալական ցանցի միջոցով ամիսներ շարունակ տեղեկություններ է հավաքել Բիլենի մասին, ապա ամեն ինչ մանրամասն ծրագրելուց հետո ԶՈւ ստորաբաժանումները կարողացել են համատեղ կազմակերպած օպերացիայի միջոցով սպանել նրան:  
Նախորդ տարի էլ Թուրքիայի հետախուզությանը հաջողվել էր նմանատիպ օպերացիայի կազմակերպմամբ սպանել ՔՀԿ-ի ղեկավարներից Դիյար Գարի Մուհամմեդին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search