ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, լի է էներգիայով և ստեղծագործական մտքերով:
Աշնանը Ջիգարխանյանի անվան մրցանակ կշնորհվի երիտասարդներին. դերասանի ընկերը պատմել է նրա ինքնազգացողության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, փոխանցում է tert.am-ը:
Վերջինս նշել է, որ Ջիգարխանյանը սպասում է տնային կարանտինից հետո իր ղեկավարած դրամատիկական թատրոնը վերադառնալուն, որի հետ կապված նոր ծրագրեր ունի:
«Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա տանն է, պահպանում է կարանտինը, ցանկանում էր թատրոն գնալ, սակայն թատրոններն էլ են ժամանակավորապես փակվել: Աշնանը նախատեսում ենք Ջիգարխանյանի անվան մրցանակ հանձնել երիտասարդ դերասաններին, այնպես որ ծրագրեր կան, ամեն ինչ հարնդարտվի, կաշխատենք»,- ասել է գործակալության զրուցակիցը: