Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ևս 64 դեպք, որից 3-ը ծանր և 11-ը` միջինից ծանր վիճակում, իսկ մյուսների առողջությունը կայուն է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին գրում է Panorama.am-ը։
Ընդհանուր հաստատված դեպքերը Ադրբեջանում հասել են 273-ի, և գրանցվել է 4 մահ։
Նշվում է, որ կարանտինային գոտիներում են 4.085 մարդ: Մինչ այժմ իրականացվել է մոտ 30,000 կորոնավիրուսային թեստ: