Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ը դիտարկում է քայլեր, որոնք կարող են ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. Լին Թրեյսի

ԱՄՆ-ը շատ է հպարտանում այն աշխատանքով, որը կատարվել է Ղարաբաղում վերջին 20 տարիներին։

ԱՄՆ-ը դիտարկում է քայլեր, որոնք կարող են ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. Լին Թրեյսի

ԱՄՆ-ը դիտարկում է քայլեր, որոնք կարող են ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. Լին Թրեյսի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին դեսպանության Facebook-յան էջում տեսաասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով Արցախում ականազերծման օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման մասին հարցին։
«ԱՄՆ-ը ականազերծման օգնություն էր ցուցաբերում HALO կազմակերպության հետ համագործակցությամբ։ Մենք 17 միլիոն դոլար ենք ներդրել այդ տարածաշրջանում մարդկանց անվտանգությունը ապահովելու համար»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը այդ ծրագիրը շատ հաջողված է համարում եւ այժմ դիտարկում է «գործողություններ, որոնք, իր կարծիքով, կարող են նպաստել հակամարտությունների կարգավորմանը եւ կօգնեն ապահովել շատ վաղեմի հակամարտության երկարաժամկետ խաղաղ եւ արդար լուծումը։
«Մենք կշարունակենք մեր աշխատանքը եւ կսատարենք բարեփոխումներին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Դրանք շատ կարեւոր ջանքեր են, որոնք, հուսով ենք, հաջողված կլինեն»,- հայտարարել է նա։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Search