Կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի շրջանակում բժշկական սարքավորումներ, պարագաներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ:
Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնաթիռով ԱՄՆ են ուղարկվում նաև բժշկական դիմակներ:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ ինքնաթիռի ժամանմանը սպասում են ապրիլի 1-ին: Իշխանությունները մտադիր են անմիջապես գործի մեջ դնել բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք կանցնեն համապատասխան ստուգում: