Artsakhpress

Քաղաքական

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններին ԱՀ Նախագահի ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 104 հազար 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը՝ 76 հազար 728 կամ 73.5%-ը:

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հաձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով՝ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625 կամ քվեարկության մասնակիցների 3.5 %-ի կողմից ոչ ճիշտ են լրացվել քվեաթերթիկները:

Այսպիսով՝ Քրիստին Բալայանին կողմ է քվեարկել 202 ընտրող կամ կողմ քվեարկած քվեաթերթիկների 0.3 %-ն է բաժին հասնում, Վիտալի Բալասանյան՝ 10755 կամ 14.7 %-ը, Ամիրյան Սերգեյ՝ 106 ընտրող կամ 0.2 %, Դավիթ Բաբայան՝ 587 ընտրող կամ 0.8%, Բելլա Լալայան՝ 162 ընտրող կամ 0.2%, Արայիկ Հարությունյան՝ 36076 կամ 49.26 %, Հայկ Խանումյան՝ 962 ընտրող կամ 1.3%, Դավիթ Իշխանյան՝ 1873 ընտրող կամ 2.56 %, Վահան Բադասյան՝ 743 ընտրող կամ 1%, Մասիս Մայիլյան՝ 19360 կամ 26.4%, Աշոտ Ղուլյան՝ 1683 ընտրող կամ 2.3%, Ռուսլան Իսրայելյան՝ 368 ընտրող կամ 0.5%, Աշոտ Դադայան` 198 ընտրող կամ 0.3%, Մելսիկ Պողոսյան՝ 141 ընտրող կամ 0.2%:

Ս. Արզումանյանը տեղեկացրել է, որ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված ձայների 50+1 ձայները, ինչը նշանակում է, որ պետք է անցկացվի երկրորդ փուլը: Համաձայն ընտրական օրենսդրության՝ երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին: Վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 7-ին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search