Artsakhpress

Հասարակական

Կորոնավիրուսից ապաքինված ևս երկու պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից

Կորոնավիրուսով վարակված երկու պացիենտի թեստի արդյունքը բացասական է եղել, և նրանք վերջին մեկ օրվա ընթացքում դուրս են գրվել:

Կորոնավիրուսից ապաքինված ևս երկու պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից

Կորոնավիրուսից ապաքինված ևս երկու պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ապաքինվածների ընդհանուր թիվը 33 է։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարարն ասաց, որ մինչև այժմ մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների թիվը հասնում է 350-ի: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին:
«Սկզբնական շրջանում մենք կարողացանք կանխել խուճապային երևույթները։ Դա լավ է, որ երկրում համատարած հանգստություն է, բայց համաճարակային տեսանկյունից դա վտանգավոր է», - ասաց վարչապետը: «Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք այդ խնդրին», - ասաց Փաշինյանը:
Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search