Artsakhpress

Սփյուռք

Լոս Անջելեսի շրջանային ղեկավարների խորհուրդն ապրիլը «Հայոց պատմության ամիս» է հռչակել

Լոս Անջելեսի շրջանային ղեկավարների խորհուրդը մարտի 31-ին կայացած հանդիպման շրջանակում ապրիլը «Հայոց պատմության ամիս» է հռչակել:

Լոս Անջելեսի շրջանային ղեկավարների խորհուրդն ապրիլը «Հայոց պատմության ամիս» է հռչակել

Լոս Անջելեսի շրջանային ղեկավարների խորհուրդն ապրիլը «Հայոց պատմության ամիս» է հռչակել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀամապատասխան նախաձեռնությամբ են հանդես եկել Խորհրդի անդամներ Քեթրին Բարգերն ու Ջենիս Հանը: Վերջիններիս ներկայացրած առաջարկը ճանաչում է աշխարհում խոշորագույն հայ համայնքի հարուստ պատմությունն ու Լոս Անջելեսի զարգացման գործում ունեցած ահռելի ավանդը, հաղորդում է Tert.am-ը:

Ընդունված որոշումը նաև վերահաստատում է Շրջանային ղեկավարների խորհրդի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն և արդարության վերականգնմանն ուղղված աջակցությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Լոս Անջելեսի շրջանային ղեկավարների խորհուրդը 2017թ. ի վեր ապրիլը «Հայոց պատմության ամիս» է հռչակում՝ այդպիսով պատվելով տեղի հայ համայնքի ունեցած ավանդը:

ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբն այս առնչությամբ իր երախտագիտությունն է հատնել Խորհրդին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search