Artsakhpress

Տնտեսական

COVID-19 պանդեմիա. աշխարհը սննդի դեֆիցիտի կբախվի

Եթե ռուսական հացահատիկի մեկ տոննայի արժեքն այժմ Urals ռուսական նավթի մեկ տոննայի գնից ավելի բարձր է, ապա հումքի եւ պարենի համաշխարհային շուկաները շատ լուրջ ապակայունացված են:

COVID-19 պանդեմիա. աշխարհը սննդի դեֆիցիտի կբախվի

COVID-19 պանդեմիա. աշխարհը սննդի դեֆիցիտի կբախվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Նավթի գների անկումը, դրա պատճառներն ու հետեւանքներն անմիջապես մեծ ուշադրություն են գրավել, հատկապես` արտահանող երկրներում, այդ թվում` Ռուսաստանում եւ Ղազախստանում: Իսկ համաշխարհային գյուղատնտեսական շուկայում առկա միտումների նկատմամբ հանրային հետաքրքրությունը շատ ավելի քիչ է, թերեւս` մինչ այժմ, գրում է News.am-ն:
ԵՄ գյուղատնտեսությունը տուժում է կարանտինային միջոցառումներից
Իհարկե, ամենուր շատ է խոսվում մակարոնեղենի եւ դրա ռուսական տարբերակի` հնդկաձավարի մատակարարումների ընդհատումների մասին: Բայց մինչ այս դա կապում էին կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման եւ դրանից բխող կարանտինային միջոցառումներով պայմանավորված պահանջարկի պայթյունի հետ: Սակայն COVID-19-ը գլոբալ տնտեսությունը խորը ռեցեսիայի մեջ է հրում, եւ չարժե հույս ունենալ, որ սկսվող համաշխարհային ճգնաժամը հարված կհասցնի ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներին, բայց խնայի գյուղատնտեսությունը, նույնիսկ եթե նավթի գների անկման պատճառով վառելիքը որոշակի հենք դառնա ֆերմերների համար:
Պանդեմիայի եւ դրա դեմ պայքարի հետեւանքները կարող են շատ բազմազան լինել` ինչպես գյուղմթերքի արտադրողների, այնպես էլ սպառողների համար: Գերմանիայում, օրինակ, գերմանացիների սիրված ծնեբեկի բերքի զգալի մասը կարող է մեռնել` սեզոնային գյուղատնտեսական աշխատողների համար սահմանների փակման պատճառով, դժվարություններ են սպասվում նաեւ ելակի հետ կապված, խաղողի այգիներում եւս աշխատողների պակաս կա: Այս ամենը լուրջ վնաս կհասցնի առանձին տնտեսություններին, սակայն մակրոտնտեսական տեսանկյունից դա այդքան էլ մտահոգիչ չէ: «Հիմնական մթերքների մատակարարումը վտանգված չէ, սակայն ինչ վերաբերում է բանջարեղենին եւ մրգերին, ապա կարող է առանձին մշակաբույսերի դեֆիցիտ առաջանալ: Դրանց պակասը կազդի գների վրա»,- ապրիլի 1-ին dpa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նախազգուշացրել է Գերմանական գյուղացիական միության (DBV) ղեկավար Յոահիմ Ռուկվիդը:
Շատ ավելի լուրջ է իրավիճակը Իտալիայում: Այնտեղ չափազանց խիստ կարանտինի պատճառով ընդհանրապես պարզ չէ, թե ինչ է լինելու գարնանային դաշտային աշխատանքների եւ մթերքի արտադրության հետ: Նման իրավիճակում է նաեւ սննդամթերքի եւ հատկապես մրգերի մյուս խոշոր եվրոպական մատակարարը` Իսպանիան, որտեղ խստացված կարանտինը երկարաձգվել է առնվազն մինչեւ ապրիլի կես` ինչպես Իտալիայում: Ծանր համաճարակաբանական իրավիճակ է նաեւ Ֆրանսիայում, իսկ այն ցորենի շուկայում աշխարհի վեց առաջատարներից մեկն է:
Արտահանման սահմանափակումներ. Ասիայում` բրնձի, Ռուսաստանում` հացահատկի
Ասիական երկրները վախենում են բրնձի պակասից: Թաիլանդում գների բարձրացումը հասել է ամենաբարձր մակարդակի վերջին վեց տարվա ընթացքում, Վիետնամի Կառավարությունը մարտի 25-ին ժամանակավորապես արգելել է դրա արտահանումը` բնակչությանը մատակարարելու եւ պահուստներ կուտակելու համար: Չինաստանում արդեն իսկ արտերկիր մատակարարումների սահմանափակումներ են գործում: Համաշխարհային շուկա բրնձի խոշորագույն մատակարարների ցանկում այս երկրները համապատասխանաբար զբաղեցնում են երկրորդ, երրորդ եւ հինգերորդ տեղերը: Իր հերթին, Ռուսաստանը` ցորենի աշխարհի խոշորագույն մատակարարը, ապրիլի 1-ից սահմանափակումներ է մտցրել ցորենի, տարեկանի, գարու եւ եգիպտացորենի` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմաններից դուրս արտահանման համար: Քվոտաները կգործեն դեռ երեք ամիս: Միեւնույն ժամանակ, ցորենի արտահանումը սահմանափակել է նաեւ Ղազախստանը: Իսկ մարտի 22-ին այս երկրի գյուղատնտեսության նախարարությունը արտահանման համար արգելված գյուղատնտեսական ապրանքների մի ամբողջ ցանկ էր հրապարակել: Ցանկում, մասնավորապես, ընգրկված են հնդկաձավարը, շաքարը, կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը, արեւածաղկի ձեթը:
Մեղավոր է ոչ միայն կորոնավիրուսը
Իհարկե, արտահանման այս բոլոր սահմանափակումները ներդրվում են ոչ միայն եւ ոչ այդքան ուղղակիորեն COVID-19-ի պատճառով: Այդպես, Ռուսաստանի որոշումը, առաջին հերթին,  թելադրված է նրանով, որ ռուբլու արժեզրկման պատճառով արտերկրում հացահատիկի վաճառքը հատկապես եկամտաբեր էր դարձել, մանավանդ, որ դրա համաշխարհային գներն աճել են, եւ դա, ի վերջո, կարող էր դրա դեֆիցիտի հանգեցնել ներքին շուկայում: Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւը ուղիղ կերպով հայտարարել է, որ դա արվել է «բնակչության համար ալրաղացային, ձավարային, հացագործական եւ մսակաթնային ոլորտների վերջնական արտադրանքի սպառողական գների բարձրացումը կանխելու նպատակով»: Իհարկե, ռուբլու արժեզրկումը նավթի գների փլուզման արդյունք է, իսկ դա էներգակրի այս տեսակի պահանջարկի կտրուկ անկման արդյունք է` կորոնավիրուսի պանդեմիայի եւ դրա դեմ պայքարի արմատական ​​մեթոդների պատճառով:
Մասնագիտացված գերմանական Agrarheute պորտալի պարզաբանմամբ՝ Վիետնամի իշխանությունների՝ բրնձի պաշարները մեծացնելու մտադրությունն, իր հերթին, զգալիորեն կապված է վատ բերքատվության մտավախությամբ, որը կարող է առաջանալ յուրահատուկ բնական երեւույթի հետեւանքով՝ ծովի աղի ջրերի անսովոր խոր թափանցմամբ Մեկոնգ գետի դելտա, ինչը սպառնում է բրնձի դաշտերի ոռոգման համակարգին:
Սննդամթերքի գնաճը հղի է սոցիալական կոնֆլիկտներով
Այս կամ այն երկրի դրդապատճառները, սակայն, մեծ հաշվով այնքան էլ կարեւոր չեն: Կարեւոր է փաստը՝ իրավիճակը, երբ կորոնավիրուսի պատճառով մոլորակի տարբեր հատվածներում տնտեսական իրավիճակը կտրուկ վատթարանում է, պարենամթերքի խոշոր մատակարարները կրճատում են կամ ընդհանրապես դադարեցնում որոշակի սննդամեթերքի մատակարարումը համաշխարհային շուկա: Կամ հակառակը՝ հավասարակշռությունից հանում են դրա առանձին հատվածներ՝ ցուցադրելով մթերքի որոշակի տեսակների պահանջարկի հանկարծակի կտրուկ աճ: Ինչպես Չինաստանը, որտեղ փետրվարին, անցյալ տարվա փետրվարի համեմատությամբ, խոզի մսի գինը աճեց ամբողջ 135 տոկոսով:
Եվ այստեղ կրկին արդեն էական չէ, գները մեծ հաշվով բարձրացել են, ասենք, կորոնավիրուսի փոխանցողներ վայրի կենդանիներ ուտելու վախի՞ց, թե՞, այնուամենայնիվ, Չինաստանն արդեն ավելի քան մեկ տարի առաջ ընդգրկած Խոզի աֆրիկական ժանտախտի համաճարակի պատճառով, որը երկրում գլխաքանակին, ինչպես նշում է Stern ամսագիրը, վիթխարի վնաս հասցրեց: Էականն այլ բան է. 1,5 միլիարդ բնակչությամբ վճարունակ պետությունը կարող է դառնալ «փոշեկուլ», որը ներծծում է համաշխարհային շուկայում հայտնվող խոզաբուծական ցանկացած արտադրանք:
Առանձին երկրների պարենային անվտանգությունը սպառնալիքի տակ է
Ագրարային արտադրանքի համաշխարհային շուկայի հաշվեկշռի ցանկացած այդպիսի խախտում հանգեցնում է ոչ թե ուղղակի գնաճի՝ կա՛մ գլոբալ, կա՛մ տարածաշրջանային: Այն կարող է խախտել մատակարարման սովորական շղթաները եւ դառնալ առանձին երկրների պարենային անվտանգության իրական սպառնալիք, հատկապես այն երկրների, որոնք մեծապես կախված են սննդամթերքի ներմուծումից: Առավել եւս, որ այս ամենին կարող են ավելանալ նաեւ տարբեր բնական համաղետները. գլոբալ կլիմայի փոփոխությունը՝ հաճախակիացող երաշտներով եւ ջրհեղեղներով չի դադարել բացասաբար անդրադառնալ ագրարային հատվածի վրա միայն այն պատճառով, որ հանրային ուշադրությունը հիմա ամբողջությամբ ուղղված է կորոնավիրուսին:
Հարուստ երկրներում սնունդի թանկացումը հանգեցնում է կենսամակարդակի եւ որակի անկման: Աղքատ երկրներում այն բնակչության բավականին լայն շերտերի համար որոշակի սովորական մթերքների սուր դեֆիցիտ է առաջացնում եւ անգամ անմատչելի դառնում: Իսկ սա հղի է մասշտաբային սոցիալ-քաղաքական ցնցումներով:
Չմոռանանք, որ մեծ թվով մասնագետների կարծիքով՝ 2010 թվականի վերջին Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում բռնկված «Արաբական գարուն» անունը ստացած հեղափոխությունների եւ ըմբոստությունների շարքի խոր պատճառներից մեկը 2007-2008 թվականներին պարենամթերքի համաշխարհային գների բարձրացումն էր: Ռուսաստանն, ի դեպ, այդ ժամանակ ավելի քան կես տարի դադարեցրեց ցորենի արտահանումը: Այդ իրադարձությունների հետեւանքները մինչ օրս զգացվում են արաբական տարածաշրջանի սահմաններից հեռու: Եվրամիության համար դրանք շրջվեցին իր չափերով աննախընթաց փախստականների խնդրով, Ռուսաստանի համար՝ երկու պատերազմներում մասնակցությամբ. Սիրիայում պաշտոնապես եւ Լիբիայում ոչ պաշտոնապես:
 

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search