Ամերիկայի Միացյալ Նահանգները մարտի 30-ին նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Ռուսաստանից նոր տեսակի կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ է գնել:
ԱՄՆ-ն հայտնել է ՌԴ-ից կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ գնելու մասին. Պետդեպ
Գնված ապրանքների թվում եղել են արհեստական շնչառական համակարգեր և անհատական պաշտպանության միջոցներ։
Ռուսական ռազմական ինքնաթիռը մարդասիրական օգնությամբ Նյու Յորք է ժամանել ապրիլի 1-ին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ անհրաժեշտության դեպքում պատասխան օգնություն կստանա ԱՄՆ-ից։