Artsakhpress

Սփյուռք

Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա ճնշում է գործադրվում.Փայլան

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը բազմաթիվ այլ հիմնադրամների հետ մեկտեղ հատուկ գրություն է ուղարկել նաև ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռչակած «Ազգային համերաշխության արշավ» անվանումով և «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով դրամահավաքին մասնակցելու խնդրանք-պահանջով։

Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա ճնշում է գործադրվում.Փայլան

Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա ճնշում է գործադրվում.Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը այս առթիվ քննադատություն է հնչեցրել միևնույն ժամանակ հարցում է ուղարկել Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին, փոխանցում է ermenihaber-ը:
Փայլանը մասնավորապես նշել է, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության կողմից ուղարկված գրությունն ուղղակի պարտադրանք է և ճնշում է գործադրվում ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա։
Հայ պատգամավորը հարցումը այսպես է ձևակերպել
1. Նյութական առումով ծանր և դժվար այս ժամանակաշրջանում, երբ պետությունը ինքը պետք է աջակցություն ցուցաբերի ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին, ինչու՞ եք դուք «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» արշավի շրջանակներում ազգային փոքրամասնությունների հիմնադրամներից աջակցություն պահանջել։
2. «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» արշավի շրջանակներում ձեր պահանջած աջակցությունը չե՞ք կարծում, որ կարող է ընկալվել ճնշման միջոց, իսկ այդ գրությունը կարող է ընկալվել որպես պարտադրանք։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search