Artsakhpress

Քաղաքական

Արցախում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել. ԿԸՀ

Արցախում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել։

Արցախում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել. ԿԸՀ

Արցախում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել. ԿԸՀ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, հայտարարություն է տարածել Արցախի ԿԸՀ–ն։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերի, ինչպես նաև 50-րդ հոդվածի 1-ին մասի` Հանրապետության նախագահի թեկնածուն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձը, եթե նրանք ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում, իրավունք ունեն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները` տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում:
Ս.թ. մարտի 31-ին կայացած Արցախի Հանրապետութկյան նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմում կարող էր ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով  01.04 2020թ. ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00 կամ 02.04.2020թ. ժամը 9:00-ից մինչև ժամը 11:00-ը։ ԱՀ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` օրենքով սահմանված ժամկետներում վերոհիշյալ  հիմքերով պատկան մարմիններ դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների կողմից բողոքարկումներ չեն ներկայացվել»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Search