Artsakhpress

Միջազգային

Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիան չի կարող դադարեցնել թշնամությունն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ. Business Insider

Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիան չի կարող դադարեցնել թշնամությունն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ:

Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիան չի կարող դադարեցնել թշնամությունն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ. Business Insider

Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիան չի կարող դադարեցնել թշնամությունն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ. Business Insider
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չնայած նրան, որ կորոնավիրուսը հարվածել է Իրանին, Թրամփի վարչակազմը շարունակում էր կոշտ պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ` իր «առավելագույն ճնշման» արշավի շրջանակներում, գրում է News.am-ը:


Իսկ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի սպառնացել էր Իրանին ռազմական հարված հասցնել տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա հարձակման դեպքում: «Ըստ որոշ տեղեկությունների` Իրանը կամ նրա վստահված անձինք ծրագրում են գաղտնի հարձակում գործել ԱՄՆ զորքերի եւ (կամ) Իրաքում գտնվող ակտիվների վրա: Եթե դա տեղի ունենա, Իրանը շատ բարձր գին կվճարի»,- գրել էր նա Twitter-ում:

Ըստ հաղորդումների` հետախուզությունը ենթադրում էր, որ իրանական պրոքսի ուժերը դավադրություն են ծրագրում Միացյալ Նահանգների դեմ: Բայց հայտնի չէ` արդյոք ավելի կոնկրետ պլանի ապացույցներ կան, թե ոչ:

Իրանի գլխավոր դիվանագետ Ջավադ Զարիֆը պատասխանել էր Թրամփին: «Ի տարբերություն ԱՄՆ-ի, որը գաղտնի է ստում, խաբում եւ սպանում է, Իրանը գործում է միայն ինքնապաշտպանության համար: Իրանը պատերազմներ չի վարում, բայց դասեր է տալիս նրանց, ովքեր դա անում են»,- ասել է նա: Դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հարձակվեցին Իրաքում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորի վրա այն բանից հետո, երբ մարտի սկզբին երկու ամերիկյան զորքեր եւ մի բրիտանացի զինվոր սպանվեցին հրթիռային հարձակման հետեւանքով:

Թրամփի գլխավոր խորհրդականները, այդ թվում նաեւ` պետքարտուղար Մայք Պոմպեոն, Թրամփին դրդում էին ուղիղ հարվածներ հասցնել իրանական զորքերին, մարտի վերջին հայտնել էր New York Times-ը: Թրամփը հերքել էր նման առաջարկությունները` պատճառաբանելով, որ Իրանի դեմ հարձակումը համաճարակի պայմաններում անտեղի կլիներ: Մինչդեռ, դեմոկրատների առաջնորդները մարտի 27-ին նամակ էին հղել Թրամփին` նախազգուշացնելով նրան զերծ մնալ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողությունից` առանց Կոնգրեսի հաստատման:

Իրանը հատկապես է տուժել կորոնավիրուսից: Իրանի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 50 000 դեպք, մահացել է ավելի քան 3000 մարդ: Համեմատության համար, Միացյալ Նահանգներում, որի բնակչությունը մոտ 327 միլիոն է, գրանցվել է վարակման ավելի քան 230 000 դեպք եւ ավելի քան 5700 մահվան դեպք:

Իրանը ծանր իրավիճակում էր հայտնվել դեռ մինչեւ կորոնավիրուսի բռնկումը: Թրամփի` իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու ոչ միանշանակ որոշումից հետո նրա վարչակազմը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թեհրանի նկատմամբ, ինչը վնաս էր հասցրել իրանական տնտեսությանը:

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ խիստ պատժամիջոցները, որոնք արգելափակել են Իրանի հիմնական եկամտի աղբյուրը (նավթը), Իրանին կստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ 2015-ի պայմանագրի ավելի կոշտ տարբերակով: Հօգուտ այս դիրքորոշմանը գրեթե ոչ մի ապացույց չկա, քանի որ պատժամիջոցները ուժեղացրել են Իրանի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում եւ սրել են լարվածությունը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ:

Հունվարի սկզբին Թրամփի հրամանով սպանվեց գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որը պատերազմի եզրին կանգնեցրեց Միացյալ Նահանգներին եւ Իրանին: Չնայած երկու երկրներն ի վերջո նահանջեցին ավելի լայն կոնֆլիկտից, ռազմական գործողությունները չդադարեցին, եւ տնտեսական պատժամիջոցների «առավելագույն ճնշման» ռազմավարությունը շարունակվեց: ԱՄՆ-ն նույնիսկ նոր պատժամիջոցներ  կիրառեց Իրանի դեմ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին:

Իրանի կառավարությունը նաեւ ԱՄՆ պատժամիջոցներն է մեղադրում կորոնավիրուսի  հետ կապված իրավիճակի համար եւ կոչ է անում Վաշինգտոնին վերացնել դրանք` հումանիտար նկատառումներով: «Մենք միշտ ասել ենք, որ պատժամիջոցներն անարդար են, բայց կորոնավիրուսը բացահայտեց այս անարդարությունն աշխարհի առջեւ»,- ասել էր Զարիֆը վերջերս տարածած տեսաուղերձում` պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» անվանելով:

Այժմ պատժամիջոցների վերացման կոչերն ավելանում են միջազգային հանրության մեջ եւ ԱՄՆ-ում: Վերջերս ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ էր արել երկրներին մեղմացնել պատժամիջոցները Իրանի նման երկրների նկատմամբ: «Այս կրիտիկական պահին, ինչպես գլոբալ հանրային առողջապահության նկատառումներով, այնպես էլ այս երկրներում միլիոնավոր մարդկանց իրավունքներին եւ կյանքին աջակցելու համար, ոլորտային պատժամիջոցները պետք է թուլացվեն կամ վերացվեն»,- հայտարարել էր նա:

Հինգշաբթի օրը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որը դեմոկրատների թեկնածուն է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, նույնպես Թրամփին կոչ էր արել մեղմել պատժամիջոցներն Իրանի դեմ: «Իրանն ամեն կերպ փորձում է զսպել աշխարհի ամենամահաբեր COVID-19-ի բռնկումը: Չնայած Իրանի կառավարությանը չհաջողվեց արդյունավետորեն արձագանքել այս ճգնաժամին` այդ թվում սուտն ու իր ժողովրդից ճշմարտությունը թաքցնելը, եւ այն շարունակում է սադրիչ կերպով գործել տարածաշրջանում, իրանցի ժողովուրդը հուսահատորեն տառապում է: Վատ է, որ Թրամփի վարչակազմը հրաժարվել է իրանական միջուկային համաձայնագրից` հօգուտ «առավելագույն ճնշման» ռազմավարությանը, որը տհաճ հետեւանքներ է ունեցել` դրդելով Իրանին ավելի ագրեսիվ դառնալ եւ վերսկսել իր միջուկային ծրագիրը»,- հավելել էր Բայդենը: «Առողջապահական ոլորտում գլոբալ ճգնաժամի պայմաններում իմաստ չունի խառնել այդ անհաջողությունը դաժանության հետ` խոչընդոտելով անհրաժեշտ մարդասիրական օգնության հասանելիությանը: Ինչպիսին էլ որ լինեն մեր խորը տարաձայնություններն Իրանի կառավարության հետ, մենք պետք է աջակցենք իրանական ժողովրդին»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search