Artsakhpress

Հասարակական

Ապրիլի 12-ին կնշվի Սուրբ Զատիկը. եկեղեցու սպասավորն անդրադառնում է տոնի խորհրդին

Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որն այս տարի նշվելու է ապրիլի 12-ին:

Ապրիլի 12-ին կնշվի Սուրբ Զատիկը. եկեղեցու սպասավորն անդրադառնում է տոնի խորհրդին

Ապրիլի  12-ին   կնշվի   Սուրբ   Զատիկը.  եկեղեցու    սպասավորն  անդրադառնում   է   տոնի  խորհրդին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն, Ասկերանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ քահանա Տեր Մեսրոպ Խունոյանը՝ նշելով, որ Զատիկը Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է:

Նրա խոսքով՝ Զատիկը հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է «գաղթ»: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:

««Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Զատիկ նաև «անցարան» է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք: Այն նաև նշանակում է զատվել անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից»,-ասել է քահանա Տեր Մեսրոպ Խունոյանը:

Թե ինչ արարողություններ են իրականացվում Ս. Զատկի տոնին, մեր զրուցակիցն ավելացրել է, որ Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան` ապրիլի 7-ի երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները, Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից, և սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

«Մանավանդ վերջին շրջանում հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում տոնի խորհրդին: Ս. Զատկի տոնին պատրաստվում են յուրովի, ամեն մեկն իր տանն ունենում է աճեցրած ցորեն, ձուկ, գինի, կանաչեղեն, ներկած ձվեր, թխվածքաբլիթներ, որոնք էլ խորհրդանշում են զատկական սեղանը: Ուրախալի է, որ հասարակության մեծ մասը հետևում է Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին. այն նպաստում է հոգևոր դաստիարակությանը և ազգային արժեքների պահպանմանը»,-մասնավորապես ասել է քահանա Տեր Մեսրոպ Խունոյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search