Artsakhpress

Միջազգային

Ջեֆ Բեզոսը 100 մլն դոլար կնվիրաբերի Ամերիկայի ամբողջ տարածքում գործող պարենային բանկերին

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ծրագրում է 100 մլն դոլար նվիրաբերել Ամերիկայի ամբողջ տարածքում գործող պարենային բանկերին, որը ներկայումս կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծանր եւ կտրուկ տնտեսական անկում է վերապրում:

Ջեֆ Բեզոսը 100 մլն դոլար կնվիրաբերի Ամերիկայի ամբողջ տարածքում գործող պարենային բանկերին

Ջեֆ Բեզոսը 100 մլն դոլար կնվիրաբերի Ամերիկայի ամբողջ տարածքում գործող պարենային բանկերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ամերիկյան ընտանիքներում պարենային անվտանգության բացակայությունը կարեւոր խնդիր է նույնիսկ սովորական ժամանակներում, եւ ցավոք, COVID-19-ը զգալիորեն մեծացնում է այդ սթրեսը»,- իր Instagram-ում նշել է Բեզոսը. «Հիմա միլիոնավոր ամերիկացիներ պարենային բանկերին են դիմում»:
ԱՄՆ-ում գործում է ավելի քան 200 պարենային բանկ, որոնք 46 մլն մարդու են կերակրում, 2019 թվականին հասույթը կազմել է 2,9 մլրդ դոլար, որի մեծ մասը ծախսվել է մթերքի պահեստավորման համար:
Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է նրան, որ ընդամենը 2 շաբաթում 10 միլիոն ամերիկացիներ աշխատանքը կորցրել են: Սա ԱՄՆ աշխատանքի շուկայում ամենաարագ փլուզումն է, եւ տնտեսագետները նախազգուշացնում են, որ գործազրկությունը կարող է հասնել մի մակարդակի, ինչպիսին չի եղել Մեծ դեպրեսիայի տարիներից ի վեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search