«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2020թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 3-ը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 132.5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 132.5 մլն դրամ. Ֆիննախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով: