Անտարկտիդայում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ռոսհիդրոմետի» արկտիկական և անտարկտիկական գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուսական անտարկտիկական «Վոստոկ» կայանում բևեռախույզները գրանցել են 1982 թվականից ի վեր ամենացածր նվազագույն ջերմաստիճանը՝ –75,3 °С:
ՏԱՍՍ-ի տարածած տեղեկության համաձայն՝ ավելի վաղ Անտարկտիդայում կայան այցելությունների սահմանափակումներ էին մտցրել, մասնավորապես ռուս բևեռախույզներին և օտարերկրացիներին արգելել էին գնալ գործընկերների մոտ:
Անտարկտիդայում գործող կայանները 90-ն են, որոնցից 50-ն աշխատում է շուրջօրյա: