Artsakhpress

Տնտեսական

Հաստատվել է ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը (ԵԱՏՀ) ընդլայնել է ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը եւ պարզեցրել է ապրանքների ծագման վկայականների պահանջները, հայտնում է ԵՏՀ-ն:

Հաստատվել է ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը

Հաստատվել է ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսի տարածման բացասական տնտեսական հետեւանքները նվազագույնի հասցնելու եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում սոցիալական կարեւոր նշանակության ապրանքների պակասը կանխելու համար ԵԱՏՀ խորհուրդն ապրիլի 3-ին հաստատել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը: Դրանց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս ներմուծման մաքսատուրքերից ազատման տեսքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ցանկում ներառվել է մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ (կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ), դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ (էնդոսկոպներ, ոչ կոնտակտային ջերմաչափեր, միանգամյա օգտագործման կաթոցիչներ, ախտահանման շարժական սարքեր):

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search