Artsakhpress

Տնտեսական

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Բարենպաստ եղանակային պայմաններն ու նախատեսված գարնանացան աշխատանքների ծավալը հույս են ներշնչում, որ պարենային անվտագության հարցում ոչ միայն ապահովելու ենք ներքին պահանջարկը, այլև մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր Հայրենքին:

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանը:

«Այս պահին մեր հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղացող անձրևը օրվա բարձր տրամադրության գրավականն է: Անցած տարեվերջի աշնանային երաշտը իր որոշակի բացասական ազդեցությունն էր թողել աշնանացանի վրա, սակայն տարեսկզբից տեղումների քանակը ոչ միայն վերականգնել է հողի անհրաժեշտ խոնավությունը, այլև բարենպաստ պայմաններ է ստեղծել գարնանացան աշխատանքների համար: Ի դեպ, մեր ամենամեծ բնական հարստությունը ջրային ռեսուրսն է, որը ձևավորվում է անձրևների արդյունքում:

Իմ տեղեկությամբ, այս տարի պետական ծրագրով գարնանացան մշակաբույսերի ցանքսի աննախադեպ ծավալ է նախատեսվում: Այն կկազմի շուրջ 21 հազար հեկտար, ինչն ապահովելու դեպքում, չհաշված բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը, նախորդ տարվա համեմատ՝ մոտ 4 հազար հեկտարով ավելին կլինի: Իսկ բարենպաստ եղանակային պայմաններն ու նախատեսված աշխատանքների ծավալը հույս են ներշնչում, որ պարենային անվտագության հարցում ոչ միայն ապահովելու ենք ներքին պահանջարկը, այլև մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր Հայրենքին: Այլ կերպ ասած՝ հացի խնդիր չենք ունենալու:

Աստված օրհնի մեր հողի մշակի աշխատանքը: Ժողովրդական ասացվածքը կասեր՝ մեկը հազար դառնա»,- գրել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search