Artsakhpress

Միջազգային

ԱՄՀ ղեկավարը հայտարարել է «մարդկության համար ամենամութ ժամանակի» մասին. «Ամերիկայի Ձայնը»

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները նախազգուշացրել են համաշխարհային ռեցեսիայի մասին:

ԱՄՀ ղեկավարը հայտարարել է «մարդկության համար ամենամութ ժամանակի» մասին. «Ամերիկայի Ձայնը»

ԱՄՀ ղեկավարը հայտարարել է «մարդկության համար ամենամութ ժամանակի» մասին. «Ամերիկայի Ձայնը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան արգելակել է համաշխարհային տնտեսությունը:
Նա նախազգուշացրել է, որ համաճարակը «շատ ավելի վատ» ռեցեսիայի մեջ է նետել աշխարհը, քան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Գեորգիեւան իրավիճակը որպես «մարդկության համար ամենամութ ժամանակ» է որակել: Նա հարուստ երկրներին կոչ է արել օգնել զարգացողներին, որպեսզի նրանք կարողանան դիմակայել համաճարակի ազդեցությանը: Նրա խոսքով` աշխատանքներ են տարվում, որպեսզի պարտատեր պետությունները չշտապեն պահանջել պարտքերը վարկառու պետություններից:
Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալփասը LinkedIn ցանցում գրել է. «Մենք խոշոր գլոբալ ռեցեսիա ենք ակնկալում»:
Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 միլիոն մարդ, ավելի քան 53 հազար մարդ մահացել է:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search