Artsakhpress

Սպորտ

ՈւԵՖԱ-ն տեղեկացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման ժամկետների մասին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը վերջնաժամկետ է սահմանել եվրոպական ֆուտբոլային առաջնությունների ավարտի համար, ինչպես նաև տեղեկացրել է Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի ավարտի տարբերակների մասին:

ՈւԵՖԱ-ն տեղեկացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման ժամկետների մասին

ՈւԵՖԱ-ն տեղեկացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման ժամկետների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է korrespondent.net կայքը, փոխանցում է tert.am-ը:
«Հավանականություն կա, որ մենք չենք կարողանա վերսկսել մրցաշրջանը: Դա կախված է շատ երկրների կառավարություններից: Սակայն եվրոպական մրցաշրջանը, ինչպես նաև եվրագավաթները` Եվրոպա լիգան և Չեմպիոնների լիգան պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 3-ը:
Մենք աննախադեպ իրավիճակում ենք գտնվում, այդ իսկ պատճառով պետք է շատ ճկուն լինենք: Մենք տարբերակներ ունենք վերսկսելու Եվրոպա լիգան ու Չեմպիոնների լիգան մայիսին, հունիսին կամ հուլիսին, դա կախված է երկրների կառավարություններից: Եթե նրանք ասեն, որ խաղեր անցկացնելը հնարավոր չէ, մենք ոչինչ անել չենք կարող: Օգոստոսին ու սեպտեմբերին արդեն շատ ուշ կլինի: Հնարավոր է՝ ամեն փուլում երկուսի փոխարեն մեկ հանդիպում անցկացնենք` վիճակահանությամբ որոշելով, թե որ թիմը կխաղա սեփական հարկի տակ, որը` մրցակցի: Ամենայն հավանականությամբ բոլոր խաղերը կանցնեն առանց հանդիսատեսի, բայց կհեռարձակվեն»,-ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը:
Ավելի վաղ Չեփերինը տեղեկացրել էր, որ ՈւԵՖԱ-ն ակումբների հետ քննարկում է մրցաշրջանի ավարտի հարցը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search