Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ. Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտում իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ:

Ստեփանակերտում իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ. Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտում իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ. Տեղեկատվական շտաբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից:
«Մայրաքաղաքում կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ապրիլի 5-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի արդյունքում որոշվել է ախտահանել Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու այն վայրերը, որտեղ նկատելի է մարդկանց ակտիվ տեղաշարժ:
 
Օրվա երկրորդ կեսին սկսվել է վերոնշյալ աշխատանքների իրականացումը: Հարկ է նշել, որ աշխատանքների աշխարհագրությունն ընդգրկում է քաղաքի գրեթե ողջ վարչական տարածքը: Դրանց կատարմանը կցված են քաղաքապետարանին ենթակա` «Բնակարանային շահագործման տնտեսություն», «Ջերմային տնտեսություն», Թախթաջյանի անվան «Բուսաբանական այգի» և «Սանմաքրում» ընկերությունները:
 
Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, մայրաքաղաքում համաճարակային վիճակը անվտանգ պահելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռևս մարտի 16-ին ու հետայսու ևս շարունակվելու են»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search