Artsakhpress

Վերլուծական

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած երկու համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Նոր Արցախ» դաշինքը,  վարում էր ընդդիմադիր, ինչ որ տեղ նաև անհասկանալի բառապաշարով քարոզարշավ` Հայաստանի իշխանությունների բառաֆոնդի կեղծ և արհեստական ընդօրինակումով:

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Նոր Արցախ» դաշինքը, որը քարոզարշավի օրերին խոսում էր, որ ընտրապայքարը բարու և չարի, նորի ու հնի միջև է, չկարողացավ մոտենալ դաշինքների (7% անցողիկ շեմ) ընդհուպ անգամ կուսակցությունների (5 % անցողիկ) շեմին, գրում է politik.am-ը:
 
Իրեն բևեռ համարող ուժը ողջ Արցախում ընտության մասնակիցների 75989 ընտրողների կողմից հավաքել է ընդամենրը 3385 ձայն, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտում` 1810 ձայն:
 
«Նոր Արցախ» դաշինքը, այսպիսով իր հավաքած ձայների համամասնությամբ ընտրությունների մասնակից 12 կուսակցությունների ու դաշինքների շարքում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
 
Հատկանշական է, որ դաշինքի խորհրդարանական ցուցակը չի գլխավորել Մասիս Մայիլյանը, այլ առաջին հորիզոնականում հայտնվել է Գրիգորի Սահակյանը, ով Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը:
Կա կարծիք, որ Մայիլյանը նախապես գիտակցելով, որ իր գլխավորած դաշինքը այնուամենայնիվ չի հաղաթահարելու խորհրդարան մուտք գործելու նվազագույն շեմը, սեփական անձի վարկաբեկումից խուսափելու նպատակով` ինքն անձամբ չի ղեկավարել դաշինքը:
 
Եթե խորհրդարանական և նախագահական ընտրությունների համեմատական անցկանցնենք, կնկատենք, որ Մայիլյան նախագահի թեկնածուն ստացել է ընտրողների 19360 ձայները, այսպիսով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Իսկ եթե այս թվերը համեմատենք Սամվել Բաբայանի գլխավորած ուժի «Միասնական հայրենիք» կուսակցության ստացած ձայների հետ՝ 17683 (Բաբայանը հրապարակային աջակցում էր նրան), պարզ կդառնա Մասիս Մայիլյանի իրական ձայների քանակը:
 
Եվ հիմա, երբ Մայիլյանը կոչ է անում Արցախի քաղաքացիներին չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը, ապա ակնհայտ է, որ ընդունում է իր պարտությունը և չի ցանկանում վերջնականապես տապալվել, որպես քաղաքական գործիչ։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search