Artsakhpress

Հասարակական

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը «Արցախ-Հայրենիք» ռազմավարական ծրագրի շրջանակներում առաջին նախագիծն է իրականացրել Արցախում:

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ՀՀ և ԱՀ անվտանգության ապահովման կենսական և ռազմավարական նշանակության տարածքներից է։ Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված Արցախում ևս անցել են հեռավար ուսուցման, սակայն Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներում երեխաները զրկված էին հեռավար դասապրոցեսի իրականացման հնարավորությունից, գրում է www.auroranews.am լրատվական կայքը:
 
«Հայրենիք» զարգացման հիմնադրամն արձագանքելով մանկավարժների և աշակերտների խնդրանքին, Բերձորի և հարակից համայնքների դպրոցականներին նվիրել է ինտերնետ հասանելիությամբ սմարթ հեռախոսներ և  նոթբուք համակարգիչներ՝  հեռավար ուսուցման պայմաններում ապահովվելով երեխաների կրթության շարունակականությունը:
 
Նոր հեռախոսներով ու համակարգիչներով առաջին հեռավար դասը հայրենասիրության թեմայով էր: Այն անցկացրել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նա ողջունել է աշակերտներին, ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ, պատասխանել դպրոցականների  բազմաթիվ հարցերին:
 
«Արցախում մեր հաղթանակներն սկսեցին հենց Լաչինի ազատագրումով, այն տարածքը, որտեղ դուք հիմա բնակվում եք, Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կենսական ու ռազմավարական նշանակություն։ Այն մեր երկու պետությունների անվտանգության ողնաշարն է, որը մենք ձեզ հետ միասին ամուր ու անսասան պետք է պահենք»,-  նշել է գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search