Artsakhpress

Միջազգային

Ռուանդայում հայտնաբերվել է ցեղասպանության ժամանակներից գերեզման, որտեղ կարող է թաղված լինել 30 000 մարդ

Ավելի քան 25 տարի առաջ Ռուանդայի հարթավայրերից մեկում ցեղասպանությունից հետո հայտնաբերվել է դամբարանատեղի, որտեղ, հնարավոր է, թաղված է մինչեւ 30 000 մարդ:

Ռուանդայում հայտնաբերվել է ցեղասպանության ժամանակներից գերեզման, որտեղ կարող է թաղված լինել 30 000 մարդ

Ռուանդայում հայտնաբերվել է ցեղասպանության ժամանակներից գերեզման, որտեղ կարող է թաղված լինել 30 000 մարդ
UՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Այդ սարսափազդու գտածոն համարվում է վերջին տարիներին առավել նշանակալիներից մեկը։
Արդեն գերեզմանից հանվել է 50 մարմին, սակայն իրավիճակը բարդացել է նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառով։
Ավելի վաղ անհայտ գերեզմանի մասին տեղեկատվությունը ստացվել է այն անձանց կողմից, որոնք առաջիկայում կազատվեն բանտից ցեղասպանության մեջ մասնակցության համար պատիժը կրելուց հետո, ինչպես նաեւ տեղաբնակներից։
Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ուղղված կազմակերպության գործադիր քարտուղար Նաֆթալա Ախիշակիեի խոսքով՝ նրանց խնդիրը նաեւ բարդացնում է հանգամանքը, որ ամբարտակը, որտեղ գտնվում է գերեզմանը, լցված է ջրով եւ այժմ նրանք փորձում են չորացնել այն դիերը դուրս բերելու եւ ըստ արժանվույն թաղելու համար։
Գերեզմանը գտնվում է Ռուանդայի մայրաքաղաքից դեպի արեւելք ընկած հատվածում։
Երեքշաբթի Ռուանդայում նշում են ցեղասպանության զոհերի 26-րդ հիշատակը, սակայն խիստ մեկուսացման ռեժիմի պատճառով բոլոր բազմամարդ հավաքներն արգելված են։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search