Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանները, COVID-19 տարածման և կանխարգելման հակահամաճարակաբանական աշխատանքների շրջանակներում, ստուգայց են կատարել մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներ՝ տեղում ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջները:
Համաճարակաբանները ստուգայց են կատարել Ստեփանակերտի հանրային սննդի օբյեկտներում՝ ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։