ԱՀ ոստիկանությունը ներկայացրել է հանցագործությունների և դեպքերի վերաբերյալ վիճակագրություն:
Ի՞նչ հանցագործություններ են իրականացվել մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում. ԱՀ ոստիկանություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, թունավորման` 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2, թմրանյութերի ապօրինի շրջանառության, խարդախության, ավտոմեքենա փախցնելու 1-ական, ինչպես նաև նախկինում կատարված հանցագործության բացահայտման`1 դեպք: