ԱՀ ոստիկանությունը ներկայացրել է հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին վիճակագրություն:
Հանրապետության տարածքում արձանագրվել է 7 ճանապարհատրանսպորտային պատահար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում մարմնական վնասվածքի առաջացմամբ հանրապետության տարածքում արձանագրվել է 7 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 10 քաղաքացի ստացել է մարմնական վնասվածքներ: