Artsakhpress

Սփյուռք

Նիդեռլանդահայերը հետևում են Առողջապահության նախարարության բոլոր ցուցումներին. Էրիկ Աղաբեկյան

Նիդեռլանդների հայկական համայնքը, որը բավականին գործունյա է և օրինապահ, հետևում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում երկրի Առողջապահության նախարարության բոլոր հրահանգներին և փորձում է հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասում:

Նիդեռլանդահայերը հետևում են Առողջապահության նախարարության բոլոր ցուցումներին. Էրիկ Աղաբեկյան

Նիդեռլանդահայերը հետևում են Առողջապահության նախարարության բոլոր ցուցումներին. Էրիկ Աղաբեկյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Նիդեռլանդներում գործող խոշոր զբոսաշրջային գործակալության ղեկավար Էրիկ Աղաբեկյանը:
«Հոլանդիայում մենք մեծ խնդիրներ ունենք առողջապահության համակագում, որտեղ փոքր-ինչ խուճապ կա՝ կապված ինտենսիվ թերապիայի քանակի հետ: Իսկ սահմանափակումները պահպանվելու են մինչև ապրիլի 28-ը, ուստի բոլոր քաղաքացիները պարտավոր են հետևել կանոններին: Երկրի հայ բնակիչները բացառություն չեն: Մենք այս պահին մեծ առաջընթացի մասին խոսել չենք կարող, որովհետև փոփոխությունները դեպի լավն այնքան էլ մեծ չեն: Բոլորս հույս ունենք, որ շատ շուտով դրական շարժ կնկատվի, և կբացվեն այն հնարավորությունները, որոնք եղել են մինչ վիրուսի տարածումը»,-նշեց Աղաբեկյանն ու հավելեց, որ չունի որևէ տեղեկություն այն մասին, թե տեղի հայերի շրջանում կա՞ն վարակվածներ:
Նրա խոսքով՝ համայնքի անդամները հնարավորինս մեկուսացված են: Անձամբ ինքը երեք կամ չորս շաբաթվա ընթացքում  չի այցելել հորը՝ փորձելով ռիսկի չենթարկել նրան: Աղաբեկյանի շրջապատում բոլորն են այդպես մտածում: «Պետք է խոստովանել, որ հատկապես երիտասարդների շրջանում հանդիպում են մարդիկ, որոնք հարցին ավելի թեթև են նայում, բայց նրանք ևս, միևնույն է, զգույշ են:  Քիչ չեն բարձր գիտակցություն ունեցողները, որոնք մեծ պատասխանատվություն են կրում և՛ իրենց, և՛ իրենց հարազատների համար:  Տեղի հայերը շատ ինֆորմացված են»,-ընդգծեց Նիդեռլանդների հայկական համայնքի ներկայացուցիչն ու հորդորեց Հայաստանում ապրող հայերին լրջությամբ վերաբերել հարցին և զերծ մնալ սխալներից, ինչը շատ կարևոր է:
Անդրադառնալով Նիդեռլանդներում  ՀՀ դեսպանության աշխատանքին՝ Աղաբեկյանն ասաց, որ դեսպանատունը ակտիվ է. դեղորայք է հայթայթում, թոքերի օդափոխման սարքեր, որոնք առաքվում են Հայաստան, աջակցում է այն հայրենակիցներին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան:
Նիդեռլանդներում բնակվում է շուրջ 40 հազար հայ։ Նրանց թվում հին և նոր ձեռնարկատերեր են, մտավորականներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, բարձրագույն դպրոցի դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու գիտության գործիչներ են։ Տասնյակ ճարտարագետներ աշխատում են հոլանդական «Ֆիլիպս» և «Տելեֆունկեն» հանրահայտ ընկերությունների ձեռնարկություններում։ Զգալի թիվ են կազմում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատողները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, մշակութային միությունները։ Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում գործում են կրթամշակութային կազմակերպություններ, պատանեկան սկաուտական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է  Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 204-ից ավելի երկրներում և տարածքներում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Թեստերից 4096-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search