Artsakhpress

Սփյուռք

Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է

Պոլսահայ գրող և հրատարակիչ Մասիս Քյուրքչյուգիլը և նրա կինը՝ Ինջի Քյուրքչյուգիլը, կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղափոխվել են հիվանդանոց։

Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է

Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Twitter»-ի միջոցով տեղեկացրել է ընտանիքի մտերիմ Քեմալ Քոչաքը։ «Սիրելի ընկերներ, իմ ավագ ընկեր Մասիսը և իր տիկինը կորոնավիրուսի կասկածանքով գտնվում են Թաքսիմի հետազոտական հիվանդանոցի շտապօգնության բաժնում», - նշել  է նա։

Մասիս Քյուրքչյուգիլը ծնվել է 1947թ․ Ստամբուլում։  Ուսանել է Ֆերիքյոյի հայկական միջնակարգ դպրոցում։ Նա հիմնել է «Köz» հրատարակչությունը, «Sürekli Devrim» ամսագիրը, ղեկավարել է «Yurt»  հանրագիտարանի պատմական բաժինը, փոխանցում է ermenihaber-ը:

Քյուրքչյուգիլը «Միացյալ սոցիալիստական» կուսակցության (BSP), այնուհետև՝ «Ազատություն և համերաշխություն»  կուսակցության (ÖDP) հիմնադիրն է։ Ի դեպ, ÖDP-ն Թուրքիայում գործող այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որy ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և համապատասխան կոչ արել երկրի իշխանություններին։
Ներկայումս Քուրքչյուգիլը ղեկավարում է «Yazın» հրատարակչությունը և հրատարակում է «Yeniyol» ամսագիրը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search